ABD-TALİBAN MÜZAKERELERİ SONUÇ VERECEK Mİ?

Haşdi Şabi ve Hizbullah

Abhazya Cumhurbaşkanı Adayı Kendisinin Zehirlendiğini İddia Ediyor

21 мая 1864 года, или сохранится ли Российская Федерация

Վիեննայի օրակարգի հուղարկավորությունը. ահա թե ինչ կատարվեց

Ermenistan 30 Mart 2019
15

Գործնականում հարցն օրակարգ բերվել էր ավելի վաղ, ապրիլյան պատերազմից առաջ, ռուս-ադրբեջանական գործակցության եւ Հայաստանի քաղաքական ամլության հետեւանքով լարվածության հետեւողական աճի այն երկու-երեք տարիներին, որ հաջորդել էր Կազանի փուլի տապալմանը:

Ավելին, 2016-ի մարտի 31-ին Վաշինգտոնում տեղի ունենալիք միջուկային անվտանգության Վեհաժողովին Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին հրավերը դիտվում էր նաեւ հանդիպման հնարավորություն, որտեղ ըստ մամուլի եւ փորձագիտական շրջանակների ենթադրվում էր հրադադարի պահպանման մեխանիզմների շուրջ խոսակցություն: Փաստացի, ստացվում է, որ ապրիլյան պատերազմի շեմին Վաշինգտոնում կարող էր քննարկվել առանցքային հարց: Արդյոք այդ հարցի շեշտադրումը չէր պատճառը, որ Ալիեւին մղել էր հենց Վաշինգտոնից տալ Արցախի դեմ գրոհի հրամանը, այլեւս չունենալով դրանից հրաժարվելու հնարավորություն կամ նահանջի ճանապարհ:

Բայց հակառակ կողմից էլ Ալիեւի ճանապարհը, որը փաստորեն բացել էր նաեւ Հայաստանի իշխող համակարգը, փակեցին հայկական բանակն ու հանրային կամավորությունը:

Դրանից հետո մեխանիզմների օրակարգը Բաքվի առաջ արդեն ամբողջ հասակով հառնեց Վիեննայում, մայիսին: Մի կողմից դա քաղաքական նվեր էր հայկական կողմին, մյուս կողմից այդ նվերը գործնականում արյան ու կյանքի գնով նվաճել էին հայկական զինուժի զինվորը, սպան, կամավորները:

Ադրբեջանը դարձյալ մերժեց Վիեննան, որը դեռեւս Երեւան վերադարձին օդանավում ակնարկի տեսքով կանխագուշակում էր Սերժ Սարգսյանը, թերեւս լավ պատկերացնելով, որ այդ հարցում Բաքուն ունի համանախագահներից մեկի աջակցությունը: Խոսքն իհարկե Մոսկվայի մասին էր: Ապրիլյան պատերազմից հետո կանգնելով Հայաստանի հանդեպ մեղքի ու պարտքի զգացման փաստի առաջ, Ռուսաստանը ստիպված էր մարտավարական առումով վերանայել վարքագիծը, հատկապես, որ Սերժ Սարգսյանն էլ օգտվելով բանակի նվաճած տարածությունից որոշակի կոշտ հարցադրումներ եւ ուղերձներ հղեց Մոսկվա:

Սակայն հրադադարի պահպանման մեխանիզմը Մոսկվայի համար ռազմավարական մարտահրավեր էր, ռազմավարության փոփոխության փաստացի հրամայական: Իսկ դա նշանակում էր Արցախի հարցի, ըստ այդմ Կովկասի անվտանգության համակարգի կառավարման գերիշխող դիրքի կորուստ: Վիեննայի օրակարգը այլ բան չէր, քան մեխանիզմների տեղադրումով մի կողմից Արցախին որոշակի իրավական կարգավիճակի շնորհում, մյուս կողմից արցախ-ադրբեջանական սահմանագծում: Բաքուն հենց այդ պատճառաբանությամբ էլ մերժեց այն:

Ապրիլյան պատերազմից հետո, նաեւ մի շարք այլ հանգամանքների թելադրանքով, Մոսկվան ստիպված էր Կովկասում խաղալ միջազգային անվտանգության համակարգի տրամաբանությանը համահունչ, ըստ այդմ՝ Հայաստանի անվտանգության խնդիրներին որոշակիորեն ներդաշնակ: Բայց Մոսկվան անշուշտ համաձայն չէր լինելու այդ իրավիճակի որեւէ իրավա-քաղաքական արձանագրման, ինչպիսին էլ հենց Վիեննայի օրակարգն էր: Քանի որ դա արդեն լինելու էր ռազմավարական հեռանկարով նոր իրողության ամրագրում:

Ըստ այդմ նախաձեռնվեց Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը, մեկ ամիս անց: Ըստ տրամաբանության, այնտեղ պետք է ավելի խորացվեր Վիեննայի օրակարգային առանցքային հարցը՝ մեխանիզմների եւ հետաքննության հանգամանքը: Բայց, դրա փոխարեն, Մոսկվան ու Ադրբեջանը Սանկտ-Պետերբուրգում առաջ բերեցին Կասպրշիկի գրասենյակի անդամների թիվն ավելացնելու ոչինչ չասող հարակից հարցը: Դա այնքան նկատելի էր, որ հաջորդ օրն իսկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանը շեշտեց, որ, թեեւ Սանկտ-Պետերբուրգի հայտարարության մեջ կոնկրետ անդրադարձ չի եղել Վիեննայի առաջնային հարցին՝ մեխանիզմներին, բայց դա է իրենց համար առաջնահերթությունը, եւ Ֆրանսիան էլ պատրաստ է այդ օրակարգով հնարավորինս արագ կազմակերպել Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը:
այց դա տեղի չունեցավ: Երրորդ հանդիպումը եղավ միայն մեկուկես տարի անց, իսկ հնարավորինս արագ «երրորդ» հանդիպման փոխարեն, Երեւանում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումն՝ այն արագ եւ կոշտ հանգուցալուծելու Մոսկվայից եկող անթաքույց պահանջներով: Սերժ Սարգսյանն այդ պահանջներին դիմադրեց, չգնալով ողբերգական առճակատման: Սակայն Վիեննայի օրակարգի չեղարկմանը նա անզոր էր դիմադրել՝ հաշվի առնելով լեգիտիմության լրջագույն բացը, ու միաժամանակ քաղաքական կարողունակ թիմի բացակայությունը, որը ունակ էր իր վրա վերցնել որեւէ պատասխանատվություն: Օրինակ, թիմը, որ այժմ տալիս է հնչեղ հարցեր, եթե ունակ լիներ եւ դրսեւորեր հենց Սերժ Սարգսյանին դրանք տալու համարձակություն, իրավիճակը թերեւս այլ կլիներ շատ ավելի վաղ, գուցե նույնիսկ ապրիլյան քառօրյայից առաջ: Բայց Սերժ Սարգսյանին հարցեր չէին տրվում:

Վիեննայի օրակարգի «հուղարկավորությունը» գործնականում սկսվել է դեռեւս Սանտ-Պետերբուրգից, 2016-ի հունիսին, իսկ դե ֆակտո ավարտվել նույն թվականի հուլիսին՝ Երեւանում, ՊՊԾ գնդում:

Այն, ինչ թավշյա հեղափոխությունից հետո նախաձեռնում է Երեւանը, դա ինչ որ իմաստով Վիեննայի օրակարգի «արտաշիրիմումն» է, իսկ ընդհանուր առմամբ՝ 1994-95-ի հայկական օրակարգի վերակենդանացումը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar