ABD-TALİBAN MÜZAKERELERİ SONUÇ VERECEK Mİ?

Haşdi Şabi ve Hizbullah

Abhazya Cumhurbaşkanı Adayı Kendisinin Zehirlendiğini İddia Ediyor

21 мая 1864 года, или сохранится ли Российская Федерация

Վարչապետը պաշտոնանկ կանի. ինչպես մնաց Սերժ Սարգսյանը

Ermenistan 2 Nisan 2019
17

Եթե պաշտպանության նախարարն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից, ապրիլի 2-ին լրագրողների հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարության մասին: Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ հայկական բանակը առաջնորդվում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» տրամաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բավական ուշագրավ է տարիների վաղեմության մի դրվագի համեմատությամբ, նաեւ այն համատեքստում, թե ինչպես է նախկին իշխող համակարգը ներկայում փորձում խաղալ «հող հանձնելու» նշանաբանի վրա:

Դեռեւս պաշտպանության նախարարի պաշտոնում, Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», եւ թե ազատագրված տարածքներն էլ ընդամենը հետագայում բանակցային խաղաքարտ են դրանց դիմաց որեւէ բան ստանալու համար: Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ պաշտպանության նախարարին պաշտոնանկ չէր անում, նույնիսկ չէր արձագանքում նրա հայտարարությանը: Այստեղ իհարկե հասկանալի են այդ ամենի քաղաքական շարժառիթները, որոնց անդրադարձել եմ Ինչպես էր պատրաստվում Արցախի դեմ ռուս-ադրբեջանական գրոհը հոդվածում: Սակայն անկախ շարժառիթներից, երեւույթն իհարկե արտացոլում էր պետական գործիչների մտածողությունն ու պատկերացումները, աշխարհաքաղաքական իրողություններին ու տրամաբանությանը, ըստ այդմ Հայաստանի՝ ներառյալ Արցախը, միջազգային տեղին, դերին ու առաքելությանն առնչվող պատկերացումների անհամարժեքությունը:

Նյու Յորքում Դավիթ Տոնոյանի հայտարարությանը վարչապետ Փաշինյանի արձագանքը հատկանշական է ամենեւին ոչ զգայականության տեսանկյունից, հատկապես ապրիլյան քառօրյայի հերթական տարելիցի օրը: Խնդիրն այստեղ գտնվում է պետական քաղաքականության պրագմատիկ շրջանակում: Այդ շրջանակում պետք է գտնվեր գործնականում պատերազմի փուլի ավարտից անմիջապես հետո, եւ այդ դեպքում Հայաստանն ու Արցախը կլինեին որակապես այլ ռազմա-քաղաքական հարթության մեջ եւ մեծ հավանականությամբ չեզոքացրած կլինեին նաեւ որեւէ նոր պատերազմի սպառնալիք:

Մինչդեռ, տեղի է ունեցել հակառակը, եւ այդ սպառնալիքը հասունացել է:

Պաշտպանության նախարարի հայտարարությունը գործնականում պետք է լինի ձեւակերպված պետական քաղաքականություն, պետական ռազմավարություն, որը աներկբայորեն պետք է ենթադրի արտաքին քաղաքականության «ռազմական բաղադրիչի» ուղեկցում: Պատերազմում ձեւավորված, եւ գործնականում չավարտված, չավարտվող պատերազմ ունեցող, եւ անվտանգային մշտապես «սեյսմիկ» գոտում գտնվող պետության համար դա պետք է լինի պետական ռազմավարության կանոն: Մինչդեռ անցնող քառորդ դարում բացակայել է բանակի, զինուժի ձայնը պետական արտաքին քաղաքականության ուղեծրում: Ռազմական բաղադրիչը օգտագործվել է բացառապես ներքին քաղաքականության գծագրման, դրա այսպես ասած իշխանական եւ բիզնես տիրույթները սահմանագծելու եւ տիրելու գործում, դնելով ռազմաֆեոդալական, իսկ հետո քրեաօլիգարխիկ համակարգի հիմքը:

Այդ իմաստով, Հայաստանի քաղաքական ռազմավարությունը ենթարկվում է շոշափելի վերափոխման եւ դրանում նկատելիորեն դիրքավորվում է ուժային բաղադրիչը, եւ ոչ միայն բանակի առումով: Դավիթ Տոնոյանի հայտարարությունը գործնականում շարունակում է դեռեւս փետրվարի 27-ին Փաշինյանի Իրան կատարած այցին զուգահեռ Արցախի հարավում Հայաստանի ԱԱԾ պետ Վանեցյանի հայտարարությանը՝ Ուժգին ուղերձ Նյու Յորքից. Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Բակո Սահակյանին , դրա հետագա ձեւակերպումով, որ իբրեւ անվտանգության համար պատասխանատու սպա նա չունի այլ դիրքորոշման իրավունք:

Հայաստանը չի ունեցել եւ չունի այդ ռազմավարությանն այլընտրանք, Հայաստանի դիվանագիտության համար դա կենսականորեն անհրաժեշտ թիկունք է, որպեսզի նաեւ դիվանագիտությունը կարողանա առավելագույն արդյունավետությամբ ապահովել անվտանգության ճակատային մարտահրավերների չեզոքացումը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar