Yusuf Hasani : Aşılmış Yollar Işığında TDP’nin Mücadelesi

Putin Türkiye’ye kapı araladı mı?

Уровень воды в Сырдарье приблизился к критическому

AZOV YENİ MÜHARİBƏYƏ SƏBƏB OLACAQMI?

Վարդան Բոստանջյան: Հայաստանը ճիշտ չի օգտագործում իր արտաքին պարտքը,

Ermenistan 13 Şubat 2021
19

Հայաստանը ճիշտ չի օգտագործում իր արտաքին պարտքը, միտումները ցույց են տալիս, որ այն կհասնի 10 միլիարդի.

Հայաստանն իր արտաքին պարտքն ավելացնելով չի կարող իրավիճակից շահած դուրս գալ: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Տարվա վերջում պարտքը լինելու է 9 միլիարդ դոլար, իսկ միտումները ցույց են տալիս՝ կհասնի 10 միլիարդի: Պարտք կատեգորիան այդքան վատ բան չէ, այդ ռեսուրսը, եթե գտնվում է խելքը գլխին պետության ձեռքում, պետությունն այդ գումարը ներդնում է շատ ճիշտ ոլորտների մեջ, ստեղծում է նոր աշխատատեղեր, ներդնում տնտեսության արդիական ուղղություններում, ներդնում կապիտալ ծախսերի ոլորտում, որի պարագայում պետությունն իրավիճակից դուրս է գալիս եկամուտով, բայց մեր պարագայում իրավիճակն այլ է»,- ասաց տնտեսագետը։

Վարդան Բոստանջյանը նշեց, որ տնտեսական խնդիրներն առաջանում են կառավարական համակարգ ունենալու հետևանքով: «Պետք է ունենալ համակարգ, ոչ թե լիդեր: Պետք է ստեղծել կառավարական համակարգ և համապատասխան մոտեցումներ: Եթե տնտեսական տեսանկյունից դիտարկենք միջազգային ֆինանսական կազմակերպություններն ունեն հստակ շահեր, որոնք հետապնդում են, իսկ մեր առաջին քայլը՝ պետք է ձերբազատվենք պարտքային ինստիտուտ հասկացությունից, այն ճիշտ համակարգով չի աշխատում Հայաստանում»,- ասաց բանախոսը:

Վարդան Բոստանջյանի հավաստիացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ֆինանսական խնդիրները քողարկում է «նախկինները ձեզ թալանել են» նախադասության տակ։

«Իշխանությունը առաջնորդվում է մի սկզբունքով, այսպիսի մի միտք է առաջ քաշում, օրինակ՝ ձեզ թալանել են նախկինները, բայց երբ կանգնես Նիկոլի առաջ ու հարցնես՝ դու ո՞վ ես, որ քեզ թալանեն, դու սկի քո դիմացի բակի ծառը չես ջրել: Ես զարմանում եմ այն զանգվածի վրա, որը հավատում է Փաշինյանին: Մեր կասկածանքներին, հարցերին ոչինչ չի պատասխանում: Նա ունի մանկուց եկած բարդույթներ, նա չարացած է, նա ուզում է վրեժ հանել բոլորից»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

kafkassam Erivan

Yorumlar
İlginizi Çekebilir