İlham Əliyev və Trampın Ər-Riyad səfərinin şifrələri

Türkiye ve İran’ı bir araya getiren nedir?

BAKI TEHRANLA ƏMƏKDAŞLIQDAN İMTİNA ETMİR, BƏS TEHRAN NƏ EDİR?

GKRY ve Yunanistan ’’barış söylemiyle savaş mı çıkarmaya çalışıyor?’’

Վատ նորություն հայ միգրանտների համար

Ermenistan 5 Eylül 2017
187

Սեպտեմբերի 1-ից ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները պարտավոր են սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայացնել ընտանիքի բացակա անդամի գտնվելու վայրի մասին տեղեկանք:
Այս կարգը մտցվել է պարզելու համար, թե արդյոք նպաստ ստացող ընտանիքի անդամներից որեւէ մեկը մեկնել է արտագնա աշխատանքի, եւ նպաստ ստացող ընտանիքն ինչ եկամուտ է ստանում:
Սահմանված կարգի համաձայն, ընտանիքի այդ անդամի բացակայության 3-րդ ամսում ընտանիքի անդամների կողմից պետք է պարտադիր դիմում ներկայացվի, թե որքան է կազմում արտերկրից ուղարկվող եկամուտը:
Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հարյուր հազարների է հասնում, նրանք գերակշիռ մասով սոցիալապես անապահով ընտանիքներից են:
Հայաստանում սոցիալ-տնտեսական ու ֆինանսական ծանր վիճակ է, կառավարությունն ընդունակ չէ փոխել որեւէ բան, եւ ցանկություն էլ չկա: Փոխարենը, տարբեր նախաձեռնություններով փորձում են միջոցներ «քերել»՝ մի կողմից բյուջե լցնելու, մյուս կողմից սոցիալական պարտավորություններից ազատվելու համար: Սա նման հերթական որոշումն է:
Ավելորդ է ասել, որ սա կարող է խթանել արտագաղթը, եւ արտագնա աշխատանքի մեկնածները տանեն նաեւ իրենց ընտանիքները, առավել եւս, որ Ռուսաստանում, ուր հիմնականում մեկնում են աշխատելու, նվազել է թե աշխատանքի, թե վարձատրության ծավալը:
Հայաստանում չկա արտագնա աշխատանքի ուղղությամբ քաղաքականություն, ինչպես տարբեր երկրներում, որտեղ կարգավորվում են նման իրավիճակները, եւ պետությունը որոշակի եկամուտ է ստանում:
Հայաստանում ոչ միայն չկա նման քաղաքականություն, այլեւ ամեն ինչ արվում է հակառակ ծայրից, որի հետեւանքով կարող են նվազել նաեւ այն ներհոսքերը, որոնց շնորհիվ քիչ թե շատ ապահովվում է բնակչության գնողականությունն ու սպառողական շուկան:

http://www.lragir.am/index/arm/0/society/view/159902

Yorumlar