KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վանեցյանը փակեց Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը

Վանեցյանը փակեց Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը

Hasan Oktay Hasan Oktay - - 3 dk okuma süresi
352 0

Ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը, որը ներկայացրել էին՝ հղում անելով ՍԴ հայտնի որոշմանը: Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ անազատության մեջ՝ իհարկե իրավունք ունենալով 17-օրյա ժամկետում բողոքարկել այդ որոշումը:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մերժումը արտացոլում է իհարկե այն ներքաղաքական իրավիճակի տրամաբանությունը, որը զգալիորեն բացվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականով: Հրաժարականի «լեյտմոտիվն» ակնհայտորեն ընդհանուր առմամբ պայմանավորված էր նոր իշխանության և հին համակարգի փոխհարաբերության խնդրով, թե ինչպիսի կանոններով է ի վերջո կառուցվելու այդ փոխհարաբերությունն ընդհանուր հեռանկարում: Իսկ դա արդեն ներառում է բազմաթիվ կոնկրետ օրինակներ, այդ թվում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, որը միակը չէ, սակայն թերևս ամենահատկանշական օրինակն է:

Այդ համատեքստում, իհարկե, անկախ այն հանգամանքից, թե շատ կոնկրետ ինչ պատճառով է հրաժարական տվել կամ պաշտոնանկ եղել ԱԱԾ արդեն նախկին պետը, նրա հրաժարականը՝ իր տեքստով, այդուհանդերձ որոշակիորեն վկայում էր, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցը դատարանում չունի բավարարվելու շանս կամ ունի չափազանց քիչ շանս:

Իհարկե, այստեղ պետք է նկատել, որ Հայաստանի ներքաղաքական իրողությունները գտնվում են զգալիորեն անկանխատեսելիության դաշտում՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով: Սակայն սրանով հանդերձ՝ մենք նախօրեին էլ արձանագրեցինք, որ իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին դատարանի որոշման հրապարակման օրվան ընդառաջ կատարում է բավականին կոշտ քայլեր, որոնց թվում էր նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությունն ու ՍԴ նախագահի հրաժարականի գործընթաց սկսելու մասին «Իմ քայլը» խմբակցության որոշումը: Այդ որոշումը ասուլիսում արժանացավ նաև վարչապետ Փաշինյանի հավանությանը, ինչը խոսում էր այն մասին, որ իշխանությունը նախապատրաստում է քաղաքական ուժեղ հակահարված՝ դատարանում անցանկալի զարգացման դեպքում:

Ներքին քաղաքական ասպեկտից զատ՝ այստեղ անշուշտ հարցը պարունակում է նաև արտաքին համատեքստ՝ նկատի ունենալով այն, որ հոկտեմբերի 1-ին ԵՏՄ հայաստանյան վեհաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Պուտինի Երևան ժամանելու հարցը հենց նախկին իշխանության շրջանակներին հարող տեղեկատվական ռեսուրսները կապում էին Ռոբերտ Քոչարյանի ազատության հետ: Հոկտեմբերի 1-ին այդ իմաստով կարող է փլուզվել երկրորդ նախագահի պաշտպանության կարևոր հենասյուներից մեկը:
Արամ Ամատունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir