KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վահե Դավիթյան: Հարցը հակառուսականության մեջ չէ։

Վահե Դավիթյան: Հարցը հակառուսականության մեջ չէ։

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
322 0

Պարզապես այսօր Մոսկվան հայտնվել է ռազմավարական փակուղու մեջ, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ մեր վրա։

Ամենավտանգավոր սցենարը կլինի այն, եթե Մոսկվան դուրս գա տարածաշրջանից։ Դրա բոլոր սիմպտոմներն այսօր առկա են։ Նույնիսկ ուկրաինական ճակատում փոխվել է ոչ միայն Մոսկվայի տակտիկան, այլև պաշտոնական հռետորաբանությունը։ Այսօր Պուտինը Սամարղանդում ասուլիսի ժամանակ որպես հատուկ ռազմական օպերացիայի վերջնական նպատակ նշեց Դոնբասի ազատագրումը։ Ու ոչ մի խոսք Ուկրաինայի դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի մասին։ Պակաս հարված չէր նաև այսօր Գերմանիայի կառավարության կողմից “Ռոսնեֆտի” ակտիվների ազգայնացումը։

Դրան զուգահեռ վրացիները “հանկարծ” որոշոցին, որ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացումը հանրային քննարկման առարկա դարձնելու ճիշտ ժամանակն է։ Չի բացառվում, որ այս պահին խորքային աշխատանք է տարվում աբխազական քարտի խաղարկման ուղղությամբ։

Ավելի ու ավելի է խճճվում թուրք֊իրանական թնջուկը։ Իսկ վերջինիս կոնֆլիկտի վերածման դեպքում Մոսկվան ստիպված կլինի շատ ծանր ռազմավարական ընտրություն կատարել։

Կովկասը մեծ հավանականությամբ պայթելու է։ Ու դրա հետևանքով տուժելու ենք բոլորս։

Մեզ մնում է միայն ճիշտ բալանսավորել՝ հասկանալով, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանը, ԱՄՆ֊ը, Թուրքիան, Իրանը ԼԻՆԵԼՈՒ ԵՆ, իսկ մենք, հնարավոր է, ոչ։

Իսկ թե ինչ է պետք ճիշտ բալանսավորելու համար, հուսով եմ, գիտենք բոլորս՝ ձևավորել ազգային ու միաժամանակ գլոբալ միտումները հասկացող, աշխարհաքաղաքական կոդերը ընթերցող իշխանություն։

Վահե Դավիթյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir