Şimdi yükleniyor

Վահե Դավթյան: փետրվարից Հայաստանում կրկին կբարձրանան էլեկտրաէներգիայի սակագները՝ պատճառաբանելով այդ սպառնալիքը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի անժամկետ կանգնեցմամբ

vahe davtyan

ՀԾԿՀ-ն չի բացառում, որ 2022 թ. փետրվարից Հայաստանում կրկին կբարձրանան էլեկտրաէներգիայի սակագները՝ պատճառաբանելով այդ սպառնալիքը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի անժամկետ կանգնեցմամբ:

Մինչդեռ ՛՛Հրազդան-՛՛-ի կանգնեցումը ոչ թե խնդրի պատճառն է, այլ երկրում տիրող էներգետիկ ճգնաժամի հետևանքը: Ձախողելով էլեկտրաէներգիայի արտահանման ռազմավարությունը, մասնավորապես՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի կառուցման աշխատանքները՝ դիլետանտների կառավարությունը այլ ելք չթողեց երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտի սեփականատիրոջը, որն այլևս նպատակահարմար չի համարում դրա հետագա շահագործումն ու ներդրումների իրականացումը:

Ինչ վերաբերում է ԱԷԿ-ի մոդեռնիզացման նպատակով ներգրավված վարկի մարման արդյունքում գոյացած բեռին, ապա այն ևս պայմանավորված է ա) այդ աշխատանքների գրաֆիկի խախտմամբ ու բ) կրկին էներգետիկ համակարգի անարդյունավետ կառավարմամբ:

Հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանում իսպառ բացակայում է անվտանգային կառավարումը:
Վահե Դավթյան

Yorum gönder