KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Վահե Դավթյան: Հնարավո՞ր է համագործակցություն ԱՄՆ-ի, Իսրայելի և Ադրբեջանի միջև

Վահե Դավթյան: Հնարավո՞ր է համագործակցություն ԱՄՆ-ի, Իսրայելի և Ադրբեջանի միջև

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
35 0

RAND կորպորացիայի կողմից հիմնադրված Հադսոնի ինստիտուտը (ԱՄՆ) հայտարարել է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի ձևավորման մասին: Ինստիտուտի համաձայն՝ այն կօգնի ամրապնդել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները Թրամփի վարչակազմի օրոք՝ օգտագործելով հրեական լոբբին։

Ինստիտուտը հայտնում է արդեն անցկացված եռակողմ հանդիպման մասին, որի ընթացքում հրեա պաշտոնյաները բարձր են գնահատել Բաքվի աջակցությունը Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի ու ՛՛Հեզբոլլահի՛՛ դեմ մղվող պատերազմի ողջ ընթացքում:

Նաև ընդգծվում է, որ Ադրբեջանում հրեական համայնքն ավելի ապահով և ինտեգրված է հասարակությանը, քան եվրոպական երկրների մեծ մասում:

Հադսոնի ինստիտուտի կողմից հրապարակված այս տեղեկատվությունը թույլ է տալիս որոշ նախնական եզրակացություններ անել:

1. Եռակողմ ձևաչափի ստեղծումը անհնարին է դարձնում ԱՄՆ-Իրան գործարքը, ինչի դրսևորումները մենք արդեն տեսնում ենք:

2. Հենց այս նախաձեռնությամբ կարող է պայմանավորված լինել ռուս-ամերիկյան երկխոսության դինամիկայի էական նվազումն ու անգամ որոշ բացասական միտումների առաջացումը:

3. Հարավային Կովկասում առաջիկայում տեղի է ունենալու ազդեցության գոտիների բաժանում ու հստակեցում՝ էսկալացիոն մեծ ներուժի պահպանմամ:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir