KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վահե Դավթյան: Հայաստան, Ռուսաստան և ադրբեջանական գազ

Վահե Դավթյան: Հայաստան, Ռուսաստան և ադրբեջանական գազ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
23 0

Մինչ պաշտոնական Երևանը փորձեւմ է Բաքվի հետ ՛՛գազային փոխըմբռնում՛՛ ապահովել, միջազգային Fitch Solutions գործակալությունն իր վերջին զեկույցում պատմում է Ադրբեջանից բնական գազի արտահանման լուրջ խնդիրների մասին:

Մասնավորապես, նշվում է Ադրբեջանի պայմանագրային գերծանրաբեռնվածության մասին, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծելու հատկապես 2027 թ.-ից ի վեր, երբ Բաքուն ստիպված լինի ԵՄ հետ համաձայնության շրջանակներում կրկնապատկել արտահանումը ՛՛Հարավային գազային միջանցքով՛՛՝ հասցնելով այն 20 մլրդ խմ-ի:

Հատկանշական է, որ Ադրբեջանը նաև ստիպված է 2022 թ.-ից ի վեր Ռուսաստանից բնական գազ ներկրել՝ ներքին պահանջարկը բավարարելու համար: Այսպես, 2023 թ.-ին Ադրբեջանը Ռուսաստանից ներկրել է 800,6 մլն խմ գազ՝ սեզոնային սկզբունքով: 2024 թ.-ին ներկրման ծավալը հասնելու է 1 մլրդ խմ-ի:

Ստացվում է, որ Երևանը էներգետիկ դիվերսիֆիկացման մասին ամպագոռգոռ ճառերի ներքո իբրև փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից՝ նախապատվությունը տալով Ադրբեջանին, որը, իր հերթին, ստիպված է ավելացնել նույն ռուսական գազի ներկրումը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir