KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վահե Դավթյան: Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններ

Վահե Դավթյան: Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
40 0

Եթե դեմ չեք, մի փոքր դասագրքային խոսենք:

Երեկվանից հայաստանյան տեղեկատվական դաշտը հեղեղված է հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների հաստատման մասին դիսկուրսով: Ամեն դեպքում, հենց այդպես են ներկայցնում Երևանի ու Վաշինգտոնի միջև ստորագրված կանոնադրությունն իշխանական ու մերձիշխանական մեդիաներն ու պալատական ՛՛փորձագետները՛՛:

Մինչդեռ՝

1. միջազգային հարաբերություններում ռազմավարական հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ է հստակ ձևավորված ու գործող իրավապայմանագրային բազա,

2. ռազմավարական հարաբերությունների հաստատմանը նախորդում է բանակցային գործընթաց՝ աշխատանքային բանակցություններից մինչև առաջին դեմքերի միջև անցկացվող (հիշեցնեմ, որ Ն. Փաշինյանը ոչ մի անգամ չի ընդունվել Սպիտակ տանը),

3. ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագիրը ստորագրվում է երկրի առաջին դեմքի կողմից, մնացած բոլոր դեպքերում գործ ունենք երկրորդական նշանակության փաստաթղթի հետ (կանոնադրություն, հուշագիր և այլն),

4. երկրի առաջին դեմքերի կողմից ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ է մտնում բացառապես այդ երկրների օրենսդիր մարմինների կողմից վավերացումից հետո:

Երևանի ու ԱՄՆ հեռացող վարչակազմի միջև ստորագրված կանոնադրությունն այս իմաստով ունի բացառապես քաղտեխնոլոգիական, խիստ կարճաժամկետ տեղեկատվական նշանակություն: Այն հօդս է ցնդելու արդեն հունվարի 21-ին, երբ ԱՄՆ 47-րդ նախագահն արդեն դե-յուրե սահմանի իր աշխարհաքաղաքական առաջնահերթությունները:

Իսկ եթե այս առումով կասկածներ ունեք, հիշեք, թե ինչ կարևոր միջազգային համաձայնագրերից ու պայմանագգերից է հետ կանչել ԱՄՆ ստորագրությունը Թրամփն իր առաջին նախագահության տարիներին (կլիմայի մասին Փարիզի համաձայնագիր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ և այլն):

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir