KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վահե Դավթյան: Լիովին համաձայն եմ Ռոբերտ Քոչարյանի այն մոտեցման հետ, որ ՛՛Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՛՛

Վահե Դավթյան: Լիովին համաձայն եմ Ռոբերտ Քոչարյանի այն մոտեցման հետ, որ ՛՛Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՛՛

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
384 0

հայտարարությունը մեծ հաշվով մերկապարանոց է, քանի որ նման հռետորաբանություն բանեցնողները հնարավորություն չունեն ազդելու տվյալ գործընթացի վրա (տես Ռ. Քոչարյանի վերջին՝ փետրվարյան ասուլիսը):
Ու առավել քան անհասկանալի է նույն այդ դրույթի բարձրաձայնումը այս օրերին փողոցում ծավալվող շարժման առաջնորդների կողմից: Այդ դրույթը որևէ կերպով չի արտացոլում նրանց դիրքորոշումը Արցախյան հարցի վերաբերյալ:
Ակնկալում եմ, որ այս օրերին շարժման առաջնորդները կհստակեցնեն սեփական դիրքորոշումը՝ հայտարարելով, որ.
1. դեմ են դեմարկացիային ու դելիմիտացիային,
2. դեմ են ՛՛խաղաղության պայմանագրին՛՛,
3. Արցախի ժողովրդի ինքնորաշման իրավունքի իրացմանն այլընտրանք չեն տեսնում,
4. խիստ ժամանակավրեպ են համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը,
5. իշխանափոխության դեպքում արմատապես վերանայելու են 2020 թ.-ի նոյեմբերից հետո Հայաստանում ձևավորված օրակարգը:
Վստահ եմ, որ այդ դեպքում շարժումը ձեռք կբերի հստակ քաղաքական բովանդակություն ու կհանգեցնի դրա ընդլայնմանը:

Վահե Դավթյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir