Şimdi yükleniyor

Վահե Դավթյան: Իրանը միջանցք է տրամադրում Ադրբեջանին

՛՛Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն՛՛:

Հիշու՞մ եք Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ վերջերս արած այս հայտարարությունը:

Առնվազն էլեկտրաէներգետիկ հաղորդակցությունների մասով այս սցենարն այսօր կյանքի է կոչվում ՛՛գետնի վրա՛՛:

Ս.թ. ապրիլին Ադրբեջանի փոխվարչապետ Մուսթաֆաևի և Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման նախարար Սադաղիի հանդիպման ժամանակ կողմերը հայտարարել են այսպես կոչված ՛՛Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու՛՛ և Նախիջևանի միջև էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին:

Դրան զուգահեռ ՛՛Ազերէներջի՛՛ պետական ընկերության ու թուրքական էլեկտրաէներգետիկ շուկայի առանցքային խաղացող TEİAŞ-ի միջև օպերացիոն համաձայնագիր է կնքվել՝ Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման վերաբերյալ: Այս անգամ՝ ոչ միայն Վրաստանի, այլ նաև Նախիջևանի տարածքով:

Սա չափազանց կարևոր ազդակ է Երևանի համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Բաքուն այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցք՛՛ նախագծի ներքո ավանդաբար դիտարկում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

Արդյո՞ք սա վկայում է ՛՛միջանցքի՛՛ հարցում Բաքվի որոշակի նահանջի մասին:

Տեսնենք:

Ամեն դեպքում, Իրանը, ինչպես տեսնում ենք, հավատարիմ է իր կողմից սահմանված աշխարհաքաղաքական կարմիր գծերին:

Share this content:

Yorum gönder