Şimdi yükleniyor

Վահե Դավթյան: Ինչպե՞ս է Իսրայելի հարձակումը Իրանի վրա արձագանքելու Հայաստանին

Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածները կարող են հանգեցնել հայ-իրանական էներգատրանսպորտային համագործակցության առանց այդ էլ համեստ դինամիկայի նվազմանը:

Երեկ հարված հասցվեց Իրանի խոշորագույն գազային հանքավայրին՝ Հարավային Պարսին, ինչը էապես նվազեցնելու է Իրանում գազի արդյունահանման ծավալները: Հաշվի առնելով Իրանում առանց այդ էլ առկա էներգետիկ խնդիրները՝ չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական ՛՛գազ էլեկտրաէներգիայի դիմաց՛՛ բարտերային գործարքը: Առնվազն դրա շրջանակներում նախատեսվող մատակարարումների ավելացման հարցը առայժմ դուրս է մնում օրակարգից:

Դրան զուգահեռ՝ ռիսկային գոտում է հայտնվում Իրան-Հայաստան 3-րդ օդային էլեկտրահաղորդման գիծը, որի կառուցումն առանց այդ էլ իրականացվում է նախագծային ժամանակացույցի կոպտագույն խախտումներով: Դա, իր հերթին, հարցականի տակ է դնում ՛՛Հյուսիս-Հարավ՛՛՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտաէներգետիկ միջանցքի նախագիծը:

Այս ամենը կարող է էապես նվազեցնել Հայաստանի էներգետիկ համակարգի ՛՛ամրության պաշարն՛՛ ու դիվերսիֆիկացիոն հնարավորությունները:

Բաժանորդագրվեք ՏԳ-ալիքիս՝ մեկնաբանություններում:

Share this content:

Yorum gönder