Şimdi yükleniyor

Վահե Դավթյան: Ինչո՞ւ ԵՄ-ն արգելեց Հայաստանին

Հունիսի 3-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց ավիացիոն ՛՛սև ցուցակի՛՛ թարմացված տարբերակը՝ վերահաստատելով հայկական ավիափոխադրողների թռիչքների արգելքը ԵՄ օդային տարածք:

Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Սուդանի և ՛՛երրորդ աշխարհի՛՛ մի շարք այլ պետությունների հետ միասին։

Այս իրավիճակը ցույց է տալիս եվրաինտեգրման վերաբերյալ Երևանի պաշտոնական հռետորաբանության և պետական ​​կառավարման իրական ցուցանիշների միջև հսկայական ինստիտուցիոնալ տարբերությունը:

ԵՄ ձևակերպումը շատ կոնկրետ է. ՛՛թռիչքների անվտանգության անբավարար վերահսկողություն՛՛:

Հայկական ավիացիայի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին մնում է ԵՄ նորմերի հետ իրական ներդաշնակեցման կարևորագույն ինդիկատոր:

Այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանը եվրաինտեգրումը հայտարարում է որպես քաղաքակրթական ընտրություն, Բրյուսելից եկող նման ազդանշանները պետք է ընկալվեն ոչ թե որպես տեխնիկական դիտողություն, այլ որպես համակարգային նախազգուշացում:

Share this content:

Yorum gönder