KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Վահե Դավթյան: Ի՞նչ է ասում Ալիևը

Վահե Դավթյան: Ի՞նչ է ասում Ալիևը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
23 0

Պետք չէ հասարակության հետ խոսել այնպես, կարծես խոսում եք երեխայի հետ։

Իսկ եթե հասարակությունը քաղաքականապես դեռ մանուկ է, ապա փորձեք արագացնել նրա հասունացումը։

Ինչպե՞ս։

Նախևառաջ` մի վախեցրեք նրան տարբեր սարսափ պատմություններով։ Տվյալ դեպքում` Ալիևի հայտարարություններով։

Եթե իրական փորձագետ կամ հրապարակախոս եք, այլ ոչ թե խայպ բռնող, բացատրեք հասարակությանը, որ նման հայտարարությունները ուղղված են ոչ այնքան Հայաստանին, որքան այն աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնց հաճախ անտեսանելի, բայց տիտանական ջանքերի շնորհիվ զսպվում է թուրք֊ասրբեջանական էքսպանսիան տարածաշրջանում։

Կարծում եմ, դժվար չէ կռահել այդ կենտրոնների աշխարհագրությունը։ Իսկ եթե դժվար է, ապա ուշադրություն դարձրեք թուրք֊իրանական ու ադրեբջանա֊ռուսական խմորումներին։ Թեև մեզ տեսանելի է միայն այսբերգի գագաթը։

Բացատրեք հասարակությանը, որ մեծ քաղաքականությունը երբեք միաշերտ ու գծային չէ, այլ բաղկացած է բարդ կոդերից։ Զբաղվեք ապակոդավորմամբ, այլ ոչ թե լայքահավաքությամբ։

Ի վերջո, դադարեք շրջանառել Ալիևի թեզերը։ Առավել ևս որ նա չի ասել որևէ նոր բան։

Դե իսկ եթե այդ թեզերից է կախված Հայաստանի լինել֊չլինելու հարցը (իսկ դուք հենց այդպես եք ներկայացնում), ուրեմն մենք իսկապես արժանի չենք պետականություն ունենալ։

Ինքս համոզված եմ հակառակում։

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir