KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վահե Դավթյան: Զանգեզուրի միջանցքը բացվա՞ծ է։

Վահե Դավթյան: Զանգեզուրի միջանցքը բացվա՞ծ է։

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
25 0

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ելույթ ունենալով վերջերս Բաքվում անցկացված ՛՛Հարավային գազային միջանցքի՛՛ խորհրդատվական խորհրդի նիստում, հայտարարել է Ադրբեջանում արտադրվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագրերի մասին՝ Նախիջևանի տարածքով Թուրքիա և այնտեղից՝ Եվրոպա:

Իրականում այս հայտարարությունն ակնարկում է այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ գաղափարը՝ իբրև արդեն իրականացվող նախագիծ։ Հատկանշական է, որ այն առավել քան տեղավորվում է օրերս կնքված ադրբեջանա-չինական ռազմավարական գործընկերության հայտարարության տրամաբանության մեջ: Վերջինս ենթադրում է բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծերի իրականացում Բաքվի ու Պեկինի միջև՝ ՛՛Գոտի և Ճանապարհ՛՛ նախաձեռնության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով:

Նշենք նաև, որ 44-օրյաից ի վեր Ալիևը մեկ անգամ չէ, որ փորձել է ՛՛վաճառել՛՛ այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ նախագիծը Չինաստանին՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկան դիվերսիֆիկացնելու նպատակով:

Նման մոտեցումը (երրորդ երկրի հետ Հայաստանի ինքնիշխան տարածքում նախագծի իրականացման քննարկում առանց հայկական կողմի ներգրավման) հերթական անգամ վկայում է Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական ագրեսիվ ռազմավարության մասին, ինչպես նաև բացահայտ կերպով անտեսում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բնականաբար, սա նաև հայ արդի դիվանագիտության սնանկության ուղիղ արգասիք է:

Խոսքն այստեղ ոչ թե էներգետիկ համագործակցության, այլ ուժի և ճնշման գործիքներով սահմանների վերաձևման փորձի մասին է, ինչը լրջագույն սպառնալիք է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար։

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir