KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վահե Դավթյան: Բագրատ Սրբազանը իրականում խոսում է աստվածապետության հեռանկարի մասին

Վահե Դավթյան: Բագրատ Սրբազանը իրականում խոսում է աստվածապետության հեռանկարի մասին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
20 0

Բագրատ Սրբազանը փաստացի խոսում է թեոկրատիայի հեռանկարի մասին:

Դրա մասին են վկայում նրա կողմից հնչեցված շուրջ երկու տասնյակ հայեցակարգային կետերը: Բոլորի հիմքում ընկած է բարոյական բաղադրիչը (տնտեսությունից ու արտաքին հարաբերություններից մինչև ընտանիքի ինստիտուտի սահմանում), որն, իր հերթին, խարսխված է քրիստոնեական արժեհամակարգի վրա:

Դրա մասին է վկայում նաև այն առանցքային հայտարարությունը, համաձայն որի վարչապետի թեկնածուն չպետք է լինի որևէ կուսակցության կամ քաղաքական շահ հետապնդող խմբի ներկայացուցիչ:

՛՛Նախկին-ներկա՛՛ անհեթեթ, բայց արմատացած դիսկուրսի հիմքերը խարխլելուց բացի, քաղաքագիտական իմաստով այդ հայտարարությունը Սրբազանի ելույթի համատեքստում ուղղված է քաղաքական համակարգի ապասեկուլյարիզացմանը, դրանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի բարձրացմանը:

Ակնհայտ է, որ ստեղծված համազգային խորը ընկճախտից դուրս գալու համար մեզ այս պատմական փուլում ոչ այնքան տեխնոկրատներ ու ճգնաժամային մենեջերներն են պետք, որքան իդեոկրատներ: Իսկ ժամանակակից Հայաստանում միակ լեգիտիմ ինստիտուտը, որը կարող է իդեոկրատ մոտեցում առաջարկել, Սուրբ Եկեղեցին է:

Սա, իհարկե, ընդամենը հիփոթեզ է, սակայն, ինչպես Էյնշտեյնն էր ասում, խնդիրը լուծելու համար նախ պետք դուրս գալ այդ խնդրի սահմաններից: Տվյալ դեպքում առանցքային խնդիրը կայանում է առկա քաղաքական համակարգի ու արմատացած քաղաքական մշակույթի մեջ: Հենց դրանք է փորձում կոտրել Բագրատ Սրբազանը՝ առաջարկելով լիովին նոր քաղաքական մտածողություն ու, հնարավոր է, կառավարման ձև:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir