KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վահե Դավթյան: Արդյո՞ք հայոց պետականության երկու հիմնասյուները Արցախն ու Ցեղասպանությունն են

Վահե Դավթյան: Արդյո՞ք հայոց պետականության երկու հիմնասյուները Արցախն ու Ցեղասպանությունն են

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
33 0

Յուրաքանչյուր պետություն կայանում ու զարգանում է ՛՛մենք-նրանք՛՛ հակադրման ներքո:

Չկա այդ հակադրումը՝ չկա պետություն: Առավել ևս՝ չկա ազգ:

Անգամ ամենաինտեգրված եվրոպական ազգերը հաճախ հակադրվում են միմյանց՝ որպես քաղաքակրթական միավորներ: Ֆրանսիացին հակադրվում է գերմանացուն: Իտալացին՝ իսպանացուն: Եվ այլն:

՛՛Մենք-նրանք՛՛ հակադրման ներքո էր ընթանում Սառը պատերազմը՝ նպաստելով ամերիկայն և սովետական քաղաքական ինքնությունների կայացմանը: Ինչպես 1990-ականներին ասում էր ամերիկացի գրող Ջոն Ափդայքը , ՛՛եթե Սառը պատերազմն ավարտվել է, ապա ամերիկացի լինելու իմաստը ո՞րն է՛՛:

Այսօր մեզ փորձում են համոզել, որ ՛՛մենք-նրանք՛՛ հակադրումը հղի է պատերազմով, վտանգավոր է, մահաբեր:

Քննարկման առարկա չդարձնելով այդ զառանցանքը՝ փաստենք միայն, որ առավել քան վտանգավոր ու մահաբեր է ՛՛մենք-նրանք՛՛-ի բացակայությունը:

Հայկական քաղաքական ինքնության ու պետականության հիմքում ընկած է/էր երկու բազային բաղադրիչ՝ Արցախ և Ցեղասպանություն: Հաղաթանակ ու Պահանջատիրություն: Պայքար պատմական արդարության համար:

Առաջին բաղադրիչը փաստացի լիկվիդացվեց: Այժմ հասել են երկրորդին՝ ՛՛մենք-նրանք՛՛-ի փոխարեն առաջարկելով նոր՝ ներքին հակադրում՝ ՛՛պատմական ու իրական Հայաստան՛՛:

Մինչդեռ յուրաքանչյուր պետություն կարող է ամուր լինել բացառապես իր շարունակական զարգացման մեջ, ու նման մտացածին բաժանարար գծերի անցկացումը հարցականի տակ է դնում մեզ որպես պետական միավորի՝ զրկելով մեզ քաղաքական ազգ դառնալու հնարավորությունից:

Ասում են՝ շուկա կբացվի, փող կաշխատենք: Հարկ վճարողն էլ կդառնա ՛՛հերոս՛՛:

Գուցե:

Բայց դրա համար պետություն պետք չէ: Աշխարհում կան շատ ավելի հետաքրքիր ու հեռանկարային շուկաներ:

Քաթար կամ Սինգապուր հաստատ չենք դառնալու: Դրա համար ոչ անհրաժեշտ աշխարհագրական դիրք ենք զբաղեցնում, ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ, անկեղծ ասած, խելք:

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան
Բաժանորդագրվեք ՏԳ֊ալիքիս` https://t.me/vahedavtyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir