KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Վահե Դավթյան: Ադրբեջանը միջուկային օբյեկտ է կառուցում

Վահե Դավթյան: Ադրբեջանը միջուկային օբյեկտ է կառուցում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
18 0

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փիրվյազովը հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի նախագահ Գրոսսիի հետ: Միջուկային զենքի չտարածման, կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրի սկզբունքների կատարման հարցերի հետ մեկտեղ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի էներգետիկ համակարգում միջուկային բաղադրիչի ներդրման հեռանկարը:

Այսպիսով՝ Բաքուն կրկին փորձում է օրակարգ բերել Ադրբեջանում առաջին ատոմակայանի կառուցման հարցը:

Հիշեցնեմ, որ խորհրդային տարիներից մշակվող ու պարբերաբար վերաիմաստավորվող ադրբեջանականան ԱԷԿ-ի նախագիծը վերջին անգամ բարձր մակարդակով քննարկվել է 2019 թ.-ին՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական գագաթնաժողովին Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ:

Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցման շուրջ նկատվող ակտիվության ֆոնին Հայաստանի համար անվտանգային մարտահրավեր է դառնում նոր միջուկային ռեակտորի կառուցման վերաբերյալ ռազմավարական որոշման կայացումը: Ընդ որում, որոշումն ի օգուտ փոքր հզորության մոդուլային բլոկի անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում ՛՛խաղաղ ատոմի՛՛ ոլորտի վերջնական պարալիզացմանը, ինչին բազմիցս անդրադարձել եմ:

Ադրբեջանն ունի աճող էլեկտրաէներգետիկ ախորժակ, ինչը դրսևորովում է միաժամանակ մի քանի ուղղությամբ՝ Սև ծովի հատակով անցնող ադրբեջանա-վրացա-ռումինա-հունգարական մալուխից մինչև այսպես կոչված ՛՛Զանգեզուրյան միջանցքով՛՛ էլեկտրահաղորդման գիծ: Թե առաջինը, թե երկրորդը Բաքուն փորձում է ՛՛վաճառել՛՛ արտաքին շահառուներին որպես ՛՛կանաչ միջանցք՛՛: Հաշվի առնելով ՛՛միջուկային ռենեսանսով՛՛ պայմանավորված ատոմային էներգետիկայի արդի էկոլոգակենտրոն ընկալումները՝ Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցումն առավել քան տեղավորվում է Բաքվի ՛՛կանաչ՛՛ հռետորաբանության մեջ:

Ստեղծվում է մի իրավիճակ, որում Հայաստանը փաստացի կարող է զրկվել տարածաշրջանում ՛՛խաղաղ ատոմ՛՛ զարգացնող միակ երկրի բարձր ռազմավարական կարգավիճակից: Փաստացի հենց դրան է ուղղված Բաքվի և Անկարայի էներգետիկ դիվանագիտությունը, որի նպատակը էքսպերիմենտալ բնույթ կրող փոքր մոդուլային կայանի նախագծի ներքո Հայաստանին միջուկային հզորություններից վերջնականապես զրկելն է:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir