KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Վահե Դավթյան՝: Չինաստան և Զանգեզուր

Վահե Դավթյան՝: Չինաստան և Զանգեզուր

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
174 0

Բաքուն նոր գեոտնտեսական պրոդուկտ է թողարկել՝ ՛՛Չինաստան-Ադրբեջան-Եվրոպա կանաչ միջանցք՛՛ անվան տակ:

Այս օրերին արդեն մի քանի ադրբեջանցի փորձագետներ ու ենթակառուցվածքային ոլորտի պատասխանատուներ խոսել են այս լոգիստիկայի հեռնկարների մասին:

Նպատակը հստակ է՝ ՛՛վաճառել՛՛ տնտեսական հեգեմոն հանդիսացող Չինաստանին մի երթուղի, որը կարող է ինտեգրվել ՛՛Գոտի և ճանապարհ՛՛ մեգանախագծին:

Հաշվարկը բավականին պրագմատիկ է՝ հաշվի առնելով Եվրոպա-Չինաստան երկխոսության ինտենսիվացումը, եվրոպական առանձին երկրներում Պեկինի հետ գեոտնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության գիտակցումը:

Նույն տրամաբանությամբ էլ 2023 թ.-ին Բաքուն պաշտոնական մակարդակով հայտարարեց, որ ՛՛Զանգեզուրյան միջանցքը՛՛ կարող է լիովին տեղավորվել Չինաստանի տնտեսական, լոգիստիկ շահերի մեջ: Հատկանշական է, որ այս խոսույթը հատկապես զարգացում ստացավ այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարեց այն մասին, որ Թուրքիայում նոր ատոմակայանի կառուցումն իրականացվելու է ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի հետ:

Ինչ խոսք, Բաքուն կարողանում է կարդալ աշխարհաքաղաքական կոդերը, հաշվարկել գլաբալ խաղացողների շահերը (այլապես դժվար է բացատրել այս օրերին հեռավոր Նոր Կալեդոնիայում ընթացող հակաֆրանսիական ցույցերում Բաքվի դերակատարումը):

՛՛Պետք է ատամերը սեղմած սովորել թշնամուց՛՛ (Ստալին):

Սա է միակ ուղին:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir