KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Վազգեն Մանուկյանի հարցազրույցից հիմնական թեզերը դուրս բերեցի։ Եկեք քննարկենք՝

Վազգեն Մանուկյանի հարցազրույցից հիմնական թեզերը դուրս բերեցի։ Եկեք քննարկենք՝

Kafkassam Editör Kafkassam Editör - - 10 dk okuma süresi
372 0

1. Նիկոլ Փաշինյանը անխուսափելիորեն գնալու է։ Հարցն այն է, ինչքան վնաս կհասցնի տալ պետությանը մինչև գնալը։ Գնալու երկու միջոց կա՝ ինքնակամ հեռանա, ինչը քիչ հավանական է, կամ կուսակիցները կգնան ընդառաջ հասարակության պահանջին և հեռացնեն։ Երբ քաղաքական պայքարը ավարտվում է, սկսվում է անկանխագուշակելի պրոցես և կա վտանգ, որ քաղաքական լուծում չլինելու դեպքում կհայտնվեն խմբեր, որոնք կփորձեն լուծում տալ իրենց ձևով, իսկ դա վտանգավոր է։
2. Համաժողովրդական շարժման մեջ ներգրավված են,ինչպես քաղաքական ուժեր, այնպես էլ հանրային լայն շրջանակներ։ Նպատակը՝ Փաշինյանի հրաժարական և լեգիտիմ ժամանակավոր իշխանության ձևավորում մեկ տարով, որից հետո ընտրություններ։ Ժամանակավոր կառավարության վարչապետը ընտրություններին չի մասնակցելու։
3. Ժամանակավոր կառավարությունը ունի խնդիր՝ հրատապ հարցերի լուծում. գերիների հարց, սահմանների ճշգրտում, փաստաթղթի հստակեցում ու բանակցություններ դրա իրագործման ավելի հայանպաստ պայմանների համար, սոցիալական հարցեր, երկրի կայունացում, հասարակության բարոյա-հոգեբանական մթնոլորտի կայունացում։
4. Կոլլեկտիվ պատասխանատվություն “Իմ Քայլը” չի կրում Փաշինյանի գործողությունների համար, պատասխանատվությունը ամեն մեկինը անհատական է, հետևաբար կարող են իրենք էլ մասնակցել արտահերթ ընտրություններին։ Կառաջանան նաև նոր կուսակցություններ, նոր դեմքերով։
5. Տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը փոխվում է։ Պետք է սկսել քննարկել ինչ պետություն ենք մենք ուզում կառուցել և ինչպես։ Դիսկուրսի հիմքերը պետք է դնել այսօր։
6. Այս պահին, երբ դեռ փաստացի արյուն է թափվում, խոսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մասին սխալ է։ Մենք հանդես ենք գալիս հիմա թույլի դիրքից։
7. Ռազմական ճանապարհով Ադրբեջանին չէր հաջողվում լուծել Արցախյան հարցը և բանակցային սեղանին դրված էր հստակ պայման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցը տեղափոխեց ազգերի ինքնորոշման դաշտից տարածքային վեճի դաշտ,ասելով, որ “Արցախը Հայաստան է”։ Թուլացած Հայաստանը ստեղծեծ նախապայմաններ պատերազմի համար և Ադրբեջանը հաղթեց, բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք այդ հարցից, ինչպես և Ադրբեջանը չհրաժարվեց 90-ականներին պարտությունից հետո։
8. Թուրքիան իրականացնում է պանիսլամիզմի, պանթյուրքիզմի և ագրեսիվ էներգետիկ քաղաքականություն։ Եվ մեր բնական դաշնակիցներն են այն երկրները, որոնք ձևավորում են միասնական մոտեցում Թուրքիայի գործողությունների դեմ։ Այդ ոչ ֆորմալ ալյանսի մեջ մտնում են ինչպես Ֆրանսիան և Իտալիան, այնպես էլ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։
9. Մինչև պատերազմը Հայաստանը տարածաշրջանում ֆակտոռ էր, հիմա գործիք է։ Մեր խնդիրն է դառնալ կրկին ֆակտոռ։ Ռուսաստանի հետ շատ հարցերում մեր շահերը համընկնում են, բայց ոչ բոլոր հարցերում։ Ռուսաստանը մոտակա 5 տարին մեզ կայուն դաշնակից է և իր խաղաղապահները անվտանգության երաշխիք։ Առանց Ռուսաստանի նաև չի հաջողվի վերազինել բանակը։ Բայց պետք է ունենալ նաև վերազինման կոնցեպցիա։ Պետք է նաև վերականգնել դիրքերը ՀԱՊԿում։
10. Գետաշենի օպերացիայի ժամանակ մենք Սովետական Միությունում էինք և անկախ պետություն չէինք։ Հայերի դեմ Խորհրդային Միության բանակը ձեռնարկեց պատժիչ Կոլցո օպերացիան։ Մենք դիմադրեցինք, բայց պատերազմ չհայտարարեցինք Խորհրդային բանակին, որին նույիսկ Գերմանիան չկարողացավ հաղթել։
11. եթե 1996 թվականին լինեին արդար ընտրություններ, ապա կշարունակվեր 88-ի շարժման երեք սյուների հիման վրա կուրսը՝ ազգային, ազատություն և ինքնությունը չկորցնելով համաշխարհային ինտեգրում։
12. Արցախի հարցը թողնվել է ապագայի համար։ Այն դեռ փակված չէ և դրա մասին վկայում է ստորագրված հայտարարությունը։ Մինսկի խումբը շահագռգռված է շարունակել իր առաքելությունը և դա եզակի տեղ է, որտեղ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համագործակցում են։ Պետք է շարունակել բանակցությունները, քանի որ ոչ մի պատերազմ մեզ հիմա ձեռնտու չի։
13. Սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ուղղություններ մշակելու գործին լծվել են մասնագիտական տարբեր խմբեր, անկախ իրենց քաղաքական հայացքներից և նախասիրություններից։ Բանկերը ներդրել են 1 մլրդ-ից ավել Արցախի տնտեսության մեջ, կորցրել ենք նաև 100 հազար հեկտար վարելահող, 15 հանք, տասնյակ հազարավոր փախստականներ և այլն։ Ներքին համախառն արդյունքը 6.7 տոկոսով նվազել է, բյուջեն 17 տոկոսով չի կատարվում, կորոնավիրուսն էլ իր հերթին։ Արտաքին ինվեստիցիաների հետ հույս կապել չարժի, բայց Փաշինյանի գնալուց հետո և երկրի իրավիճակը կայունանալուց հետո հայ ներդնողներ պատրաստ են զուտ հայրենասիրական մղումներով դա անել։ Ինչ որ հարցեր դա կլուծի, բայց ոչ բոլորը։
14. Գերիների հարցում շատ կարևոր է, որ խաղաղապահ զորքերի հրամանատարը լավ հարաբերություններ ունենա կառավարության հետ և հնարավոր լինի իրենց աջակցությամբ բանակցել։ Ստորագրված փաստաթուղթը ենթադրում ա տասնկայ էջեր գաղտնի հավելված պայմանների վերաբերյալ, որոնք չկան։ Կառավարության խնդիրն է լինելու այդ հավելվածը մշակել և բանակցությունները պետք է լինեն եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան։ Ռուսաստանը որպես ծանրակշիռ կողմ կարող է ազդել այդ բանակցությունների ընթացքի վրա։ Սահմանի ճշգրտման համար էլ պետք է լինեն մասնագետների ներգրավմամբ հանձնաժողովներ և վիճելի հարցերի համար անկախ արբիտր լինի։
15. Ժամանակավոր կառավարությունը չպետք է շատ կտրուկ փոփոխություններ անի և մեծ պարտավորություններ վերցնի, որպեսզի հաջորդ կառավարությանը պրոբլեմի առաջ չկանգնացնի։ Սահմանադրության փոփոխությունը պետք է նախաձեռնեն խորհրդարանական ուժերը, եթե դա ճիշտ համարեն։ Վարչապետը չպետք է դա նախաձեռնի։ Իդեալական տարբերակում խորհրդարանի ընդդիմադիր ֆրակցիաները պետք է միավորվեն իշխող կուսակցության մի հատվածի հետ և միասին ազդեն նոր կառավարության նշանակումների վրա։

    16. Ադրբեջանի և Թուրքիայի համար Սյունիքը ավելի կարևոր է, քան Արցախը՝ բացել ճանապարհ Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ։ Եվ եթե Ադրբեջանը կռվում էր Արցախի դեմ, ապա ինչ կապ ունի Հայաստանը և Մեղրիի ճանապարհի մասին կետը շատ անորոշ է գրված, կա հնարավորություն շտկելու և պետք է շտապել, որպեսզի նոր կառավարությունը այդ հարցով կարողանա խոսել Ռուսաստանի հետ։
    17. Այսօր քաղաքական դաշտը այնպիսին է, որ սև-սպիտակ,մերոքն-ձերոնք չկա, բոլոր ներքին հակասությունները չնչին են համեմատած էն արհավիրքի հետ, որում հայտնվել է երկրիը։ Համերաշխության համար պայմաններ պիտի ստեղծվեն։ Արտաքին ազգեցության խմբերի խնդիրը պետք է քաղաքակիրթ ձևով լուծվի։
    18. Իշխանությունը կարող է գնալ խորամանկության և փոխել դեմքեր, բայց ճգնաժամային իրավիճակում դա լուծում չէ, դա կհետաձգի միայն հանգուցալուծումը ժողովրդական բողոքի պայմաններում։
    19. Ժամանակավոր կառավարության անդամները պետք է լինեն պրոֆեսիոնալ, ունենան փորձ և լինեն ազնիվ։ Սզբունքորեն դեմ չենք, որ ներկա կառավարությունից ևս լինեն ներգրավված մասնագետներ։ Կադրային ջարդեր չեն լինելու։ Պետք է հավաքել ապարատը, մասնագետներին, դնել խնդիրները և սկսել դրանք լուծել։ Անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, արդեն հիմա պետք է սկսել կազմել ծրագրեր։
    20. Նիկոլ Փաշինյանը շատ խոսեց կորուպցիայի դեմ պայքարի մասին, բայց անհայտ է, ուր գնացին գումարները։ Բացի այդ առաջացան նոր կոռուպցիոներներ։ Կա երկու մեխանիզմ պայքարի այդ երևույթի դեմ՝ ստեղծել օրենքներ և պայքարել և գալ իշխանության, վստահեցնելով, որ նախկինները կոռուպցիոնեռ են,իսկ իրենք ազնիվ։ Երկրորդ տարբերակը դեռ հաջող դեպքեր չի գրանցել պատմության մեջ, հակառակը բերել է կոռուպցիայի աճին։

    Anzhela Elibegova

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir