KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ստրասբուրգյան նոր սկանդալ. շահեկան վիճակ Հայաստանի համար. «Չորրորդ իշխանություն»

Ստրասբուրգյան նոր սկանդալ. շահեկան վիճակ Հայաստանի համար. «Չորրորդ իշխանություն»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
548 0

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.

«ԵԽԽՎ-ում մեկնարկել է գարնանային նստաշրջանը, որը գերհագեցած է լինելու սկանդալային բացահայտումներով։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Ստրասբուրգում, ինչի՞ մասին են աղաղակում արևմտյան լրատվամիջոցները, ի՞նչ զարգացումներ է խոստանում ստեղծված իրավիճակը: Ի պատասխան հարցադրումների` ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, ՀԱԿ փոխնախագահ Լևն Զուրաբյանն ասել է. «Շատ կարևոր զարգացումներ են։ Ինչի համար մենք հինգ տարի պայքարել ենք, համենայն դեպս իմ անդամակից լինելու ընթացքում, վերջապես սկսում է պտուղներ տալ։ Մենք պայքարել ենք, որ Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը ԵԽԽՎ-ում ուշադրության արժանանա, և հիմա վերջապես այդ առումով սկսվել է գործընթաց։

Միջազգային մամուլի հեղինակավոր էջերում բացահայտորեն խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսել ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու եւ իրենց համար նպաստավոր ձևակերպումներ ստանալու համար։ Այդ հարցը կամաց-կամաց սկսում է բացվել։ Սա շատ է ուժեղացնելու Հայաստանի դիրքերը ԵԽԽՎ-ում»։

Ըստ նրա՝ ԵԽԽՎ-ում կան ուժեր, որոնք շահագրգռված էին ադրբեջանական այդ գործունեության բացահայտմամբ, հատկապես՝ հյուսիսային երկրների՝ Սկանդինավիայի, Գերմանիայի և այլ երկրների ներկայացուցիչները, որոնց համար այդ կոռուպցիոն երևույթներն ուղղակի անտանելի էին։ ։

Արդեն հայտնի է, որ  երեք անդամից բաղկացած միջազգային  հանձնախումբ կստեղծվի, որը կքննի,  ապա գնահատական կտա  ԵԽԽՎ ղեկավարի ու ALDE խմբի ղեկավարի գործունեությանը։  Իսկ սա ենթադրում է, որ առջևում ԵԽԽՎ-ն դառնալու է հետաքրքիր զարգացումների թատերաբեմ։

«Այո, ամեն դեպքում, արդեն կա բացահայտ ճնշում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի վրա (հիշեցնենք, որ 2016 թ. հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ ընտրվեց իսպանացի Պեդրո Ագրամունդը։ Ագրամունդը ԵԽԽՎ 28-րդ նախագահն է և չորրորդ իսպանացին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Պեդրո Ագրամունդը ի սկզբանե հայտնի էր Ադրբեջանի իշխանությունների հանդեպ ունեցած իր հավատարմությամբ-Գ.Վ.), ինչպես նաև ALDE խմբի ղեկավարի վրա։  Երկուսն էլ իսպանական պատվիրակությունից էին, և երկուսի մասին էլ  հրապարակումներ են եղել, որ նրանք  Ադրբեջանի համար նպաստավոր զեկույցներ և հայտարարություններ են արել։

Տեղի ունեցողը դրական գործընթաց է։  Կարելի է ասել, որ այս խոսակցությունները վաղուց էին սկսվել, դրա մասին է հայտնի Խավիարային դիվանագիտության մասին ուսումնասիրությունը, բայց, կարծես, այդ ամենը մնում էր ասեկոսեների մակարդակով։ Բայց վերջին շրաջնում եղան փաստաթղթեր ու ուսումնասիրություններ, իրավապահ մարմինները սկսեցին զբաղվել իտալացի պատվիրակի գործով, ըստ որի՝ նա 2-3 միլիոն դոլար էր ստացել Ադրբեջանի պատվիրակությունից։ Այնպես որ՝ ստեղված մթնոլորտը ԵԽԽՎ-ում հուսադրող է»,  մանրամասնել է Լեւոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ հետաքննիչ  մարմնի ստեղծումը կոռուպցիոն սկանդալների հետքերով, աննախադեպ է։

Գոհար Վեզիրյան
http://newsbook.am/?104441&l=am/

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir