KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Սպառազինություն ձեռք բերելու մասին հայ-ռուսական համաձայնագիրը այս տարի կստորագրվի, մյուս տարի կիրագործվի. Ֆինանսների նախարար

Սպառազինություն ձեռք բերելու մասին հայ-ռուսական համաձայնագիրը այս տարի կստորագրվի, մյուս տարի կիրագործվի. Ֆինանսների նախարար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
389 0

Հայաստանի կառավարությունը մինչև տարեվերջ կստորագրի հայ-ռուսական համաձայնագիրը, որի համաձայն Ռուսաստանը 100 մլն դոլար վարկ կտրամադրի Հայաստանին, Aysor.am-ին տեղեկացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Մենք այս տարվա ընթացքում ստորագրելու ենք համաձայնագիրը և մյուս տարի իրագործելու ենք այն», – հավելեց նախարարը։

Պաշտոնյայի խոսքով, համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների պաշտպանական համակարգերի միջև կոնկրետ պայմանագրեր կկնքվեն:

«Այդ մասով որոշակի գաղտնիություն կա և հստակ ապրանքատեսակների մասին չի խոսվում, հրապարակային չէ։ Իսկ թե երբ կիրագործվի, չեմ կարող ասել, որովհետև «Ռոսոբորոնէկսպորտի» հետ պետք է արդեն աշխատեն։ Ինչ վերաբերում է ֆինանսական համաձայնագրին, ապա այդ մասով ես կարող եմ ասել, որ ես ու իմ գործընկերները փորձելու ենք այս տարի ավարտել», – ասաց Վ.Արամյանը:

Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը չէր բացառել, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարվա վերջ:

Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը հայ-ռուսական համաձայնագրին հավանություն էր տվել հոկտեմբերի 12-ի նիստում։ Ըստ համաձայնագրի, 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Փաստաթղթի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Ռոսոբորոնէկսպորտ» ընկերությունը առանձին պայմանագրեր կկնքեն Հայաստանին ժամանակակից սպառազինության և տեխնիկայի տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

https://www.aysor.am/am/news/2017/10/30/%D5%A6%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6/1330705

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir