KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Սոնա Գալստյան: Ադրբեջանը հերթական սադրանքն է մտածել

Սոնա Գալստյան: Ադրբեջանը հերթական սադրանքն է մտածել

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
249 0

Ադրբեջանը հերթական սադրանքն է մտածել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին թակարդը գցելու, ինչպես նաև միջազգային հանրությանը իր՝ իբր կառուցողական մոտեցումներ ներկայացնելու և Հայաստանին ու Արցախին հերթական անգամ մեղադրանքներ հասցեագրելու համար։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահական աշխատակազմը հայտարարել է, թե նախատեսում են Բաքվում առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայ ներկայացուցիչների հետ։ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ հանդիպմանն է հրավիրում Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ընդ որում շեշտվում է, թե ցանկանում են հանդիպումը կազմակերպել Բաքվում։ Հիշեցնենք՝ առաջին հանդիպմանը Արցախից մասնակցում էր անվտանգության խորհրդի քարտուղար Շահրամանյանը, որը տեղում սաստել էր Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մահմեդովին, երբ վերջինս փորձել էր Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարցեր քննարկել։ Արցախի ԱԽ քարտուղարը նշել էր, թե հանդիպումը բացառապես էներգետիկ ենթակառուցվածքների վերականգման և գազամատակարարումը կարգավորելու հարցում է։ Այժմ էլ նման առաջարկ անելով՝ Ադրբեջանը, ըստ էության, ցանկանում է նոր սադրանքի դիմել։

Արցախի ԱԳՆ-ից պատասխանել են, թե Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ Ռուսաստանի խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման։ Արցախի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն է հայտարարել, թե բացառում են Բաքվի առաջարկի ընդունումը։ «Արցախի անկախությունը այլընտրանք չունի, իսկ հանդիպման պատրաստ են, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հանդիպման հրավիրի երրորդ երկիր՝ Արցախի ինքնորոշման հարցը քննարկելու օրակարգով»,- շեշտել է Հայրապետյանը։

Ամեն դեպքում իրավիճակը բավականին բարդ է՝ հաշվի առնելով հատկապես վերջին շրջանում արցախյան բանակցությունների թեմայի մեջ ակտիվացած Եվրամիության, ինչպես նաև Ադրբեջանի գազային պայմանավորվածությունները և գործարքները։ Ադրբեջանը ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից և ամեն գնով հայկակայն կողմին ներկայացնել որպես ոչ կառուցողական ու սադրանքների պատրաստ։ Դա մի կողմից թույլ կտա ստանալ միջազգային կառույցների աջակցությունը, մյուս կողմից էլ ավելի լայնածավալ ագրեսիա սկսել Արցախի և Հայաստանի դեմ. Արցախը վերջնականապես ստրկացնելու, Հայաստանից էլ իր «ցանակալի» Զանգեզուրի միջանցքը ստանալու համար։ Իզուր չէ, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքը օգտագործվել է ոչ միայն բեռների տարանցման, այլ նաև էներգետիկ նպատակներով։
Սոնա Գալստյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir