KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Սկանդալային հավաքը տապալվեց. Անսպասելի արդյունք

Սկանդալային հավաքը տապալվեց. Անսպասելի արդյունք

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
450 0

Ինչպես Խաչատուրովն իրենով ծածկեց ՀԱՊԿ մերկությունը

Աստանայում ավարտվել է ՀԱՊԿ վեհաժողովը, որն արդեն հասցրել է սկանդալային դառնալ: Կոմերսանտը գրում է, որ պատճառը դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածությունը հաստատել չկարողանալն է: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանի վարչապետ «խարիզմատիկ» Նիկոլ Փաշինյանը կարողացել է հաղթահարել Բատկային, Ելբասիին եւ անգամ Պուտինին:

Սակայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ անհամաձայնությունն ամենափոքր կոնֆուզն էր, եւ Խաչատուրովը պարզապես ծածկեց ՀԱՊԿ գոտկատեղից ներքեւ մերկ մասը: Փաստացի, վեհաժողովը կարելի է ձախողված համարել: Վեհաժողովից մեկ օր առաջ պարզվել էր, որ չի հաջողվել համաձայնեցնել համատեղ ՀՕՊ եւ ՀՀՊ պայմանագիրը: Այլ կերպ ասած, ռազմական դաշինքն այդպես էլ չկարողացավ միասնական օդային տարածություն ստեղծել:

Երկրորդ, չհաջողվեց Իլհամ Ալեիւին որպես ՀԱՊԿ գործընկեր հրավիրել վեհաժողովին: Չնայած դրա համար կային բոլոր նախադրյալները. ՀԱՊԿ-ը փոփոխություններ է արել, որը թույլ է տալիս, օրինակ, Ադրբեջանին առանց Հայաստանի համաձայնության դիտորդ դառնալ ՀԱՊԿ-ում: Բացի այդ, հույս կար, որ կհաջողվեր համաձայնեցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակությունը, եւ ՀԱՊԿ-ը կհայտարարեր, որ դա կազմակերպության վաստակն է:

Բայց ոչինչ չստացվեց. ՀՀՊ-ն չհամաձայնեցրին, Ստեփանակերտը կտրականապես հրաժարվեց Ադրբեջանին փոխանցել մարդասպաններին, իսկ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու քվոտան:

Հայաստանը ՀԱՊԿ վրայից պատռել է թզենու տերեւը, եւ մերկությունը փորձել են Խաչատուրովով ծածկել, իբր եվրասիականները չեն կարողացել համաձայնեցնել գլխավոր քարտուղարի թեկնածությունը, իսկ մնացած ամեն ինչը լավ է:

Մոսկովսկի կոմսոմոլց թերթն իր հոդվածն սկսել է հետեւյալ տողով. «Երեք ժամը բավական չէր, որ որոշեն, թե ով պետք է լինի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը, որին Ալեքսանդր Լուկաշենկոյի խոստովանությամբ, աշխարհում լուրջ չեն ընդունում»: Այս տողերից հետո կարելի էր չշարունակել. եթե ռազմական դաշինքը լուրջ չեն ընդունում, խոսելու բան չկա:

Լրատվամիջոցներում բազմիցս կոչեր են հնչել ցույց տալ ՀԱՊԿ «ահեղ» շտաբ-կայանը: Պարզվել է, որ ՀԱՊԿ-ը տեղակայված է Մոսկվայում մի փոքր առանձնատանը, որտեղ միայն մամուլի քարտուղար կա, որը միշտ չէ, որ պատասխանում է զանգերին:

Օրերս Եկատերինբուրգում կայացել են ՀԱՊԿ խաղաղարարների վարժանքները, որին ներկա է եղել ՄԱԿ ներկայացուցիչը: ՀԱՊԿ-ը չի կարողանում ՄԱԿ-ից խաղաղարարար առաքելության մանդատ ստանալ: ՄԱԿ ներկայացուցիչը գոհ էր, բայց մանդատ, միեւնույն է, չտվեցին:

Հավանաբար, ՀԱՊԿ-ում Հայաստանի գործառույթը պարբերաբար դրա մերկությունը բացելն է:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir