Növbədənkənar parlament seçkilərinin Ermənistanın daxili və xarici siyasəti üçün nəticələri

Yunanistan Savunma BakanınınNATO geleceği konusunda görüşleri

Putin Koçaryan Pasinyan

Նոր հեղափոխություն Հայաստանին այդքան մոտ. ինչ է կատարվում

Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը մինչեւ 2018 թ.

Ermenistan 16 Mayıs 2017
428

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մայիսի 14-15-ին անցկացվեց Մետաքսի ճանապարհի նախագծի վերաբերյալ միջազգային խոշոր համաժողով, որին ներկա էր մոտ երեք տասնյակ պետության ղեկավար՝ նախագահ կամ վարչապետ: Համաժողովին ներկա էին ԵՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Հայաստանի: Սերժ Սարգսյանն այդ օրերին ոչ թե Չինաստանում էր, այլ մեկնել էր Քաթար, որտեղ հանդիպում էր այդ երկրի ղեկավարության հետ եւ փորձում Հայաստան ներգրավել ներդրումներ:
Պեկինի համաժողովում Հայաստանը ներկայացվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների, ու նաեւ կապի ու հեռահաղորդակցության նախարարների մակարդակով՝ Սուրեն Կարայան եւ Վահան Մարտիրոսյան:
Ինչու՞ Երեւանին ավելի բարձր մակարդակով չի հետաքրքրել Պեկինի համաժողովը: Եթե չէր մեկնում Սերժ Սարգսյանը, որովհետեւ նա այցելում էր Քաթար, ինչու՞ չի մեկնել Կարեն Կարապետյանը: Չէ՞ որ Մետաքսի ճանապարհը մի նախագիծ է, որի երթուղիներից մեկը կարող է լինել Հայաստանը, եւ այդ ուղղությամբ պետք է լինել աշխույժ ու նախաձեռնող, դուրս չմնալու համար:
Ամբողջ հարցն այն է, թե Հայաստանը որքանով է կարող օգտագործել այդ հնարավորությունը: Ի վերջո, Հայաստանը բարձր մակարդակով մասնակցել է շատ համաժողովների, սակայն չկա դրանց շոշափելի էֆեկտը: Այսինքն, խնդիրը մասնակցության մակարդակը չէ, որովհետեւ ինքնին այդ հանգամանքը կարող է լինել ընդամենը «ներկա ստանալու» համարժեք:
Խնդիրը այն է, թե Հայաստանն ինչքանով է գործունակ: Իսկ այդ առումով չափման միավորները էապես փոխվում են: Ի՞նչ Պեկինի համաժողովի մասնակցության մասին է խոսքը, եթե Սերժ Սարգսյանը 2008 թվականին հայտարարել է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին եւ «մոռացել»: Ի՞նչ Պեկինի համաժողովի մասին է խոսքը, եթե Հայաստանը հայտարարել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության մասին, բայց այդ շինարարությունն ընթանում է կրիայի արագությամբ եւ երեք տարվա ընթացքումն կառուցված է ճանապարհի հազիվ տասը տոկոսը, այն էլ ոչ ամբողջությամբ:
Այդ պայմաններում Հայաստանը գնա Պեկին որ ի՞նչ անի: Թեեւ պարզ չէ նաեւ, թե Սերժ Սարգսյանը Քաթար գնացել է որ ինչ անի: Թեեւ, Պեկինում նա արդեն եղել է, իսկ Քաթարում չէր եղել: Նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, մնացել է մեկ տարի: Դրանից հետո հայտնի չէ, թե ինչ կարգավիճակով կստացվի մնալ: Պետք է հասցնել լինել երկրներում, որտեղ դեռ չի եղել: Նա ունի Մետաքսի իր ուրույն ճանապարհը:
Պեկին Սերժ Սարգսյանը այցելել է մի քանի անգամ: Վերջինը՝ 2015 թվականին: Ընդ որում, այդ այցի արդյունքում ստորագրվեց հայ-չինական բարձր մակարդակի բավական տպավորիչ մի հուշագիր, որի եթե նույնիսկ մեկ քառորդը դառնա իրականություն, Հայաստանի համար կունենա շոշափելի ազդեցություն թե տնտեսական, թե քաղաքական առումով: Անցել է մոտ երկու տարի, հայ-չինական հարաբերության զարգացման առումով թղթով ամեն ինչ կարգին է, հուշագիրը վկա:
Իրական ռեժիմում, նախօրեին տեղեկություն ստացվեց, որ Չինաստանը Վրաստանի հետ ստորագրել է ազատ առեւտրի համաձայնագիր, որը նշանակում է, որ վրացական ապրանքները, այդ թվում գինիները, չինական մեկուկես միլիարդանոց շուկայում կհայտնվեն առանց մաքսատուրքի: Չինաստանը նաեւ պատրաստվում է Վրաստանում հիմնել զարգացման բանկ՝ մեկ միլիարդ դոլար հիմնադիր կապիտալով:
Սերժ Սարգսյանը 2008 թվականին հայտարարել էր նաեւ Համահայկական բանկի ստեղծման մասին: Համահայկական բանկը արդեն մի քանի տարի գոյություն ունի, միայն թե դեռեւս պարզ չէ, թե ինչի համար եւ որն է այդ գոյության արդյունքը:
Իսկ էլ ո՞ր երկրում չի հասցրել լինել Սերժ Սարգսյանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar