Դեկտեմբերի 11-ին ստացվել է երկու տեղեկություն զինված ուժերում ցավալի միջադեպից, մեկը՝ ողբերգական: Ծառայակցի կրակոցից զինվոր էր մահացել Արցախում, իսկ Տավուշում մարտական հերթապահություն իրականացնող զինվորը պայթել էր ականի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց, ծանր վիճակում:
Քննությունը պետք է պարզի դեպքերի մանրամասները, բայց թերեւս աներկբա է, որ տեղի ունեցածն անվտանգության կանոնների խախտման կարգապահության բացակայության հետեւանք է: Հակառակ դեպքում հազիվ թե լիներ այդ ոչ մարտական կորուստը կամ ականի պայթյունը:
Մի քանի շաբաթ առաջ զինված ուժերում եղավ երեք մահ՝ ականի վրա պայթելու հետեւանքով, ինժեներական աշխատանք կատարելիս: Զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով անցնող ամիսներին եղել են ողբերգական այլ միջադեպեր: Հազվադեպ չեն նաեւ զինված ուժերում այսպես ասած տրանսպորտային վթարները, որոնք երբեմն ունենում են ողբերգական հետեւանք:
Դրանցից մեկն էլ եղավ մի քանի ամիս առաջ, Հաղթանակի օրը, երբ երեք զինվոր մեքենայով ընկան Սարսանգի ջրամբարն ու խեղդվեցին: Ըստ տեղեկությունների, նրանք ինքնակամ լքել էին զորամասն այսպես ասած տոնական խնջույթի նպատակով: Այդ օրերին կարգապահական խնդիրների հետեւանքով եղել էին այլ դեպքեր էլ, այդ թվում ունենալով մահաբեր հետեւանք:
Իրավիճակի մտահոգիչ լինելու հանգամանքը խոսուն դրսեւորվեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հատուկ ուղերձում, որով նա հանդես եկավ մայիսի 13-ին, Զինուժ ծրագրով: Վիգեն Սարգսյանը դատապարտել էր երեք դեպքերի պատճառ դարձած անկարգապահությունը, անփութությունը, որոնք երկու դեպքում հանգեցրել են ողբերգական հետեւանքի: Նա հայտարարել էր, որ խստագույնս պատժվելու են նաեւ նրանք, ովքեր պատասխանատու են այդ միջադեպերի համար, առնչություն ունեն դրանց:
Զինված ուժերում կարգապահության խնդիրը պայմանավորված է թե արժեհամակարգային խորքային պատճառներով, թե նաեւ պարզապես ընթացիկ կառավարման արդյունավետության, բանակային մենեջմենտի անարդյունավետության հանգամանքով: Այդ իմաստով, պաշտպանության նախարարի ուղերձը շոշափում էր կարեւոր կետեր, միաժամանակ իհարկե առաջացնելով հարց, թե ի՞նչ քայլեր են կատարվելու ուղերձից հետ, արդեն կոնկրետ արդյունավետության ուղղությամբ: Այդ հարցն էր հնչել Ինչն է ստիպել Վիգեն Սարգսյանին հանդես գալ հատուկ ուղերձով անդրադարձում:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում դարձյալ տեղի ունեցան դեպքեր, որոնք առնվազն ընդգծեցին հարցի հրատապությունը: Միեւնույն ժամանակ, խնդիրն ուշագրավ է Զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի ունեցած կադրային փոփոխության՝ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հեռացման ֆոնին: Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ Բաղմանյանին հեռացրել է աշխատանքային թերացման եւ հետագա ծառայական անհամատեղելիության համար: Դրանից հետո հարցազրույց տվեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որը գործնականում հավատարմության երդում էր եւ զինուժում Վիգեն Սարգսյանի առաջնորդության ճանաչում, ընդ որում հրամկազմի անունից:
Այդ զարգացումները գնահատվեցին Վիգեն Սարգսյանի քաղաքական դերակատարման տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, այստեղ անշուշտ առկա է բանակի կառավարման խնդիրը, հատկապես այն ակնառու հանգամանքի պայմաններում, որ կար Սարգսյանի նախարար նշանակումից ի վեր՝ նա չէր ընկալվում որպես «յուրային»: Այլ կերպ ասած, կար պարզապես զինված ուժերի կառավարմանը տիրապետելու խնդիր:
Արդյոք այդ խնդիրը լուծվում է Հայկազ Բաղմանյանի հեռացումով եւ Մովսես Հակոբյանի հրապարակային «հավատարմության երդումով» կամ «առաջնորդության ճանաչումով»:
Զինված ուժերի գլխավոր շտաբը իրականացնում է բանակի անմիջական կառավարումը, բայց այն քաղաքականության ուղենիշով, որ մշակում է նախարարությունը: Այդ իմաստով, Հայաստանի զինված ուժերում գործնականում տարիներ շարունակ առկա է եղել կապի բացակայություն եւ դիմակայություն՝ նախարար-ԳՇ պետ ձեւաչափում: Թե ինչ հետեւանք է այդ ամենն ունեցել բանակի կառավարման արդյունավետության վրա, մնում է միայն ենթադրել: Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց թե նախարարին, թե ԳՇ պետին: Սակայն նոր նշանակումը կարծես թե չվերացրեց խնդիրը եւ դրան տվեց առավել խեղված բնույթ, այն իմաստով, որ այս դեպքում կար նաեւ բանակի հատկապես պատերազմ անցած հրամկազմում Վիգեն Սարգսյանի ընկալման խնդիր:
Լուծվե՞ց այդ խնդիրը Բաղմանյանի հեռացումով եւ Մովսես Հակոբյանի հարցազրույցով: Աներկբա է, որ խորքային լուծումը պահանջում է կառավարման արդյունավետության բարձրացման եւ կարգապահության վերահսկման թե ընթացիկ, թե արժեհամակարգային բազայի ձեւավորմանն ուղղված բարդ աշխատանք: Պատերազմող բանակում դա առավել եւս բարդ է:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հանձնարարել է սկսել բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մշակում եւ իրականացում, ասելով, որ դրա համար պատասխանատու են լինելու ինքն ու նախարարը: Արդյո՞ք դա նշանակում էր, որ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին առնվազն յոթը տարի տեսնում է նախարարի կարգավիճակում: Համենայն դեպս, Սարգսյանը այդ առումով բացեց նրա ճանապարհը, լուծելով Գլխավոր Շտաբի հարցը:
Ինչ հարցեր է լուծելու այժմ Վիգեն Սարգսյանը, եւ ինչպես:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
http://www.lragir.am/index/arm/0/comments/view/166579
- Anasayfa
- »
- Ermenistan
- »
- Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիգեն Սարգսյանի ժամկետը
Սերժ Սարգսյանը հայտարարեց Վիգեն Սարգսյանի ժամկետը
498 0
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.