KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. ՍԴ-ն՝ օրենքից դուրս․ Քոչարյանը մնալու է կալանքի տակ

ՍԴ-ն՝ օրենքից դուրս․ Քոչարյանը մնալու է կալանքի տակ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
333 0

ՍԴ-ն այսօր հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակել է ՍԴ որոշման եզրափակիչ մասը. «ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը ճանաչվել է հակասահմանադրական, սահմանում է՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, իսկ Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասը, որը համապատասխանում է Սահմանադրությանը, սահմանում է՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

Երկրորդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը շտապել է տեղեկացնել, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին վերաբերող հոդվածը ճանաչել է հակասահմանադրական, ինչը ենթադրում է, որ երկրորդ նախագահը պետք է հայտնվի ազատության մեջ։ Բնավ չեմ ուզում մտնել իրավական խուճուճ ձևակերպումների հարթություն, սակայն չեմ կարող չնկատել, որ Քոչարյանի պաշտպանական թիմը հակասում է հենց երեկ հնչեցրած իր հայտարարությանը, համաձայն որի՝ Քոչարյանի կալանքը անհապաղ կարող էր վերանալ, եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեր երկու հոդվածները, ինչը փաստորեն տեղի չի ունեցել։

Մեծ հաշվով՝ ՍԴ-ն այսօր կայացրել է հակասահմանադրական, հակաօրինական որոշում, մյուս կողմից՝ Քոչարյանի հանդեպ հարուցված մեղադրանքը չի վերաբերում սահմանադրորեն նրան վերապահված գործառույթների կատարմանը։ Մեղադրանքը վերաբերում է Սահմանադրության խախտումով կատարված հանցագործությանը։ Որոշումը չի կարող ի կատար ածվել, որովհետև այն Քոչարյանի կալանքի հիմքի վրա չի տարածվում, ու սա է ճշմարտությունը։

Խնդիրը պետք է դիտարկել ավելի գլոբալ հարթության վրա։

ՍԴ այսօրվա որոշումն ինքին լեգիտիմ չէ, որովհետև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն օբյեկտիվորեն նշել էր, որ Բարձրագույն դատարանի երեք անդամ իրավասու չէ այս հարցով մասնակցել որոշումների կայացմանը։ Միայն այս փաստը բավարար է, որպեսզի ՍԴ այսօրվա որոշումը համարվի ոչ լեգիտիմ, այլ խոսքով՝ ոչ պարտադիր կատարման համար։

Հրայր Թովմասյանն ու մյուսներն այսօր չկարողացան լուծել Քոչարյանի ազատության հարցը, սակայն վերջնականապես ապալեգիտիմացրին ՍԴ-ն՝ օրախնդիր դարձնելով Բարձրագույն դատական մարմնի այս կազմի շուտափույթ պաշտոնանկությունը ու նոր ՍԴ ձևավորումը 2015-ի սահմանադրական կարգավորումներով։

ՍԴ-ում առկա է ճգնաժամ՝ հենց այն պատճառով, որ դրա գործող կազմը հակասում է գործող սահմանադրական կարգավորումների տրամաբանությանը։ Այդ մասին բարձրաձայնել է ՍԴ դատավորներից մեկը ու նրա կարծիքը պաշտպանություն է գտել վարչապետի, ԲԴԽ նախագահի, համոզված ենք՝ հասարակության մեծամասնության կողմից։ Տակավին նաև քաղաքական իշխանության մեղքով, անգամ ախտորոշված չէ ՍԴ ինստիտուցիոնալ «հիվանդությունը»՝ հասկանալու համար՝ խնդիրը լուծվելու է օրենսդրակա՞ն կարգավորումներով, թե՞ վիրահատական միջամտության ճանապարհով։

Մի բան ակնհայտ է՝ ՍԴ այսօրվա որոշումը չի լուծելու Քոչարյանի ազատության հարցը, սակայն դառնալու է ՍԴ գործող կազմի ապալեգիտիմացման անշրջելի գործընթացի մեկնակետը։ Գործադիր իշխանությունը՝ հասարակական աջակցության ճանապարհով, պետք է հրաժարվի կատարել ՍԴ այսօրվա որոշումը ու համաժողովրդական օրակարգ ձևավորի՝ Հրայր Թովմասյանի ու մյուսների հրաժարականների պահանջով։

Սարգիս Արծրունի

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir