KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Սաֆրաստյան: Թուրքիան և Ադրբեջանը համառորեն հետևում են միջանցքային տրամաբանությանը, որը որևէ դրական արդյունք չի ունենա

Սաֆրաստյան: Թուրքիան և Ադրբեջանը համառորեն հետևում են միջանցքային տրամաբանությանը, որը որևէ դրական արդյունք չի ունենա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
282 0

Բաքվում երեկ եռակողմ հանդիպում է կայացել Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների միջև։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է եռակողմ հռչակագիր։ Ադրբեջանցի և ղազախ գործընկերների հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է. «Մենք վճռականորեն աջակցում ենք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի անհապաղ բացմանը, որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։ Մևլութ Չավուշօղլուն հավելել է, որ այդ զարգացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա:

ArmDaily.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիան, կրկնելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, փաստորեն շարունակում է հետևել միջանցքային տրամաբանությանը: «Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած միջանցք անընդունելի է և չի կարող լինել մի կոմունիկացիա, որը դուրս կլինի Հայաստանի հսկողությունից: Այս կարծիքը կիսում է նաև Ռուսաստանը : Բայց, ինչպես տեսնում ենք, Թուրքիան և Ադրբեջանը համառորեն հետևում են միջանցքային տրամաբանությանը, որը, ես կարծում եմ, որևէ դրական արդյունք չի ունենա»: Թե ինչ նկատի ունի Չավուշօղլուն, երբ ասում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա, Սաֆրաստյանն ասաց. «Թուրքիայի համար այդ երկաթգծի գործարկումը կարևոր է, քանի որ դրա միջոցով այն կարճ ճանապարհով կապվում է Ադրբեջանի հետ՝ հնարավորություն ստանալով Կասպից ծովով կապվել Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրների հետ: Սա Թուրքիայի համար կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև պանթուրքիզմի գաղափարի իրականացման տեսանկյունից»,- ասաց թուրքագետը։

Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ նաև Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում Ալիևի երեկվա հայտարարությանը, թե պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով։ Ադրբեջանի նախագահը նաև սպառնալիքներ է հնչեցրել՝ նշելով, որ եթե Հայաստանը սահմանների հստակեցման հարցում կրկին փորձի «ժամանակ ձգձգել», ապա կզղջա։ «Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ: Ադրբեջանը, օգտվելով պատերազմի արդյունքներից, փորձում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի և Արցախի նկատմամբ , այդպիսով՝ միակողմանի զիջումներ կորզել»- ասաց թուրքագետը:

Իզաբելլա Սուլթանյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir