KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Սարգիս Սարիբեկյան: Հայաստանի շուրջը եռում է

Սարգիս Սարիբեկյան: Հայաստանի շուրջը եռում է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
332 0

Միջազգային իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակվում է սրվել մեծ արագությամբ։ Իրանը շարունակում է զորավարժությունները Ադրբեջանի սահմանի մոտ և նախազգուշացնում Ադրբեջանին, որ աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն մտադիր չեն հանդուրժել։ Թուրքիան և Ադրբեջանն այդ ընթացքում նոր զորավարժություններ են մեկնարկում Նախիջևանում, որը կրում է «Անխախտելի եղբայրություն 2021» անունը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել Իրան, որտեղ հանդիպելու է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկվանից Լիտվիայում է, որտեղ արդեն հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, խոսել բազմաթիվ կարևոր թեմաների շուրջ, այդ թվում անդրադարձել է Իրանին։ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի ներքաշվի Իրանի հետ դավադրությունների մեջ։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին էլ մտահոգում է այն հանգամանքը, որ իր անատամ քաղաքականությունը իրանական կառավարող շրջանակներում բավականին տարակուսանք է առաջացրել, որոնց թվում է, թե Հայաստանն էլ է ներքաշվելու Իրանի դեմ դավադրություններում, և Փաշինյանը, կարծես թե, փորձում է կանխել այդ զարգացումները, որոնք բավականին լուրջ են։ Բազմաթիվ վերլուծաբաններ չեն բացառում, որ իրավիճակը ընդհուպ կարող է հասնել մինչև ռազմական բախման։

Սյունիքի մարզի ճանապարհների կենսական նշանակությունը Իրանի համար դժվար է թերագնահատել, Իրանն ինքն էլ հասկանում է, որ այդ ճանապարհների վերահսկողությունը կորցնելու դեպքում, այդ երկիրը հայտնվելու է չափազանց ծանր իրավիճակում և իզգոյի կարգավիճակում, փորձում է ամեն ինչ անել։ Այդուհանդերձ հստակ է մեկ բան, որ այլևս տարածաշրջանում Հայաստանը կորցրել է իր սուբեկտայնությունը և մեծ ջանքեր պետք է գործադրի այն վերականգնելու համար։ Ի վիճակի չէ մեր պետությունը ռեալ տարածաշրջանային խաղացող դառնալ, և Իրանը մնալու է մեն-մենակ Իսրայելի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Որևէ արձանագրում և դիրքորոշում չի հայտնել նույնիսկ Ռուսաստանը, որը, ըստ էության, պետք է ամենաշատը շահագրգռված լիներ, թերևս Ռուսաստանը փորձում է հասկանալ, թե ով կկարողանա տարածաշրջանում առաջնայնությունը վերցնել, նոր դրանից հետո կպայմանավորվի առաջատարի հետ։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir