KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Սամվել Բաբայան: Հին տղերքը սաղ նեղված էին, որ ես կարողանում էի մտնել բունկեր, իրենք՝ չէ

Սամվել Բաբայան: Հին տղերքը սաղ նեղված էին, որ ես կարողանում էի մտնել բունկեր, իրենք՝ չէ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
394 0

«44-օրյա պատերազմում պարտվելու մանրամասն պատճառները՝ ճշմարտությունը ես ինչքան նայում եմ հասարակությանը չի հետաքրքրում, սենսացիան է հետաքրքրում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Ըստ նրա՝ հիմա հրապարակային ելույթներ ունեցող և 20 տարուց ավելի գործող գեներալները պետք է ղեկավարեին բանակը․ «Երբ այդ գեներալների ենթակաները՝ հետախուզության պետերը, կոնտրռազվետկան զեկույցներ են ներկայացրել, թե հակառակորդը ինչով է զինվում, ինչ զորամասեր ունի, ինչ է ավելացրել՝ այդ ժամանակ գեներալները որոշումներ պետք է կայացնեին։ Գլխավոր շտաբի պետը, նախարարը ի՞նչ որոշումներ են կայացրել։ Երբ շտաբի պետն ասում է՝ 3 օրից հետո ես հասկացա, որ մենք պատրաստ չենք, ես առաջարկում եմ նրան՝ գրավոր ներկայացնի՝ ի՞նչն է իրեն բերել նրան, որ 3-րդ օրը հասկացել է՝ բանակը պատրաստ չի պատերազմի»։

Բաբայանի խոսքով՝ ինքը նախաձեռնել է Շուշին փրկելու օպերացիա, որից գիշերվա երկուսին զորամասերը հրաժարվել են. «Որևէ հարց չի եղել, որ ասեն՝ համաձայն չենք, բայց դրա հետ մեկտեղ՝ չէին կատարում։ Ինչ վերաբերում է անուններ տալուն՝ ասեմ, որ բանակը կոլխոզի ժողով չէ, լինում է հրամանատար, երբ ասում են, թե այս հրամանատարին ինչ-որ մեկը եկավ կարգադրեց, նման բան չի եղել, նրանք բոլորը ստում են։ Ջալալ Հարությունյանն ինքն է արգելել բոլորին մտնել հրամանատարական շտաբ, ինքն է հրամանատարը, ինքն է որոշողը։ Ես առաջարկում եմ Ջալալ Հարությունյանին հրավիրել հարցաքննության, հարցեր տալ։ Այդ օպերացիաները, որի մասին ես հեռուստատեսությամբ ասել եմ, նա համաձայնվել է, բայց չէին կարողանում կազմակերպել, մարդկային ռեսուրսն էին պատճառ բերում, տարբեր պատճառներ կային»:

Սամվել Բաբայանը նշեց, որ բոլոր այն խոսակցությունները, թե նախկին քաղաքական գործիչներին կամ գեներալներին թույլ չեն տվել մասնակցել ռազմական գործողություններին, իրականությանը չեն համապատսախանում՝ բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցել են՝ մի մասը Արցախի նախագահի միջոցով, մյուս մասը՝ Ջալալ Հարությունյանի։ «Ի պաշտոնե ինձ չէին կարող արգելել մտնելու այդ հրամանատարական բունկեր, հիմա այդ հին տղերքը սաղ նեղված էին, որ ես կարողանում էի մտնել, իրենք՝ չէ, ոչ թե՝ որ ես լավ տղա էի, այլ՝ ի պաշտոնե պետք է գնայի։ Մարդն ասում է՝ ես 3 օր գնացի, 4-րդ օրը ինձ չթողեցին, բա հարց չի՞ ծագում, այդ ո՞վ չթողեց, ասում են՝ Հայաստանից հրաման եկավ, որ չթողնեն, Հայստանից այնտեղ որևէ մեկը հրաման չի տվել»:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir