KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Ռուբեն Սաֆրաստյան: Թուրքիան ամեն ինչ անում է իր քաշային կատեգորիան բարձրացնելու համար

Ռուբեն Սաֆրաստյան: Թուրքիան ամեն ինչ անում է իր քաշային կատեգորիան բարձրացնելու համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
399 0

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը թեև վաղուց դուրս է եկել տրաբանության շրջանակներից, սակայն այդ ամենից հստակ երևում է, թե իրականում ինչու է Թուրքիան վերջին շրջանում նման ագրեսիվ քաղաքականություն վարում:

«Ես կարծում եմ, որ այս հարցում միայն գաղափարական բացատրությունը բավարար չէ, աբողջությամբ իրականությունը պատկերացնելու համար: Խնդիրն այն է, որ նեոօսմանական գաղափարախոսությունը դարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության հենքը: Բայց, ես կարծում եմ, որ Թուրքիայի իրական նպատակն այն է, որ փորձ է արվում երկիրը բարձրացնել աշխարհաքաղաքական սանդղակում և հասնել նրան, որ Թուրքիան դառնա աշխարհի այն երկրներից մեկը, որոնք որոշում են համաշխարհային քաղաքականության օրակարգը:

Այսինքն՝ Թուրքիան ձգտում է քաշային այլ կատեգորիա բարձրանալ, շատ դեպքերում ցուցաբերելով անհասկանալի ագրեսիվություն»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Թուրքագետի կարծիքով, այդ ամենին հասնելու հիմքերը, սակայն, բավականին թույլ են, քանի որ Թուրքայի տնտեսական, քաղաքական ռեսուրսները աշխարհի մակարդակով թույլ չի տալիս, որպեսզի գոնե մեկ աստիճանով բարձրանա, ինչը զայրացնում է Էրդողանին, բայց ջանք չի խնայում նման արդյունքի հասնել:

«Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան չի տիրապետում ժամանակակից այնպիսի տեխնոլոգիաներին, ինչպիսին տիրապետում են արևմուտքում: Ուստի ցանկություն ունի հասնել այն բանին, որ նման տեխնալագիաներ ստանա արևմուտքից: Եթե դիտարկենք անգամ Բայրաքթարի արտադրությունը, ապա պարզ է դառնում, որ Թուրքիան չի կարողանում տեղում այն արտադրել, այլ զբաղվում է միայն ներմուծված մասերը հավաքելով: Բացի այդ, երկար տարիներ է Թուրքիան հայտարարում է ավիակործանիչներ արտադրելու մասին, մինչդեռ մինչ օրս միայն դրա մակետն է կարողացել ստանալ: Այդ է պատճառը, որ որոշել է իր քաշային կատեգորիան բարձրացնել, որպեսզի կարողնա նաև վերջին սերնդի ռազմական տեխնիկա արտադրելու հնարավորություն ունենալ»,- ասաց Ռ. Սաֆրաստյան:


Արմինե Գրիգորյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir