KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Ռուբեն Սաֆրաստյան: Թուրքիայում համոզված են, որ այս անգամ կհաջողվի ճնշում գործադրել Հայաստանի վրա ու ընդունել տալ բոլոր այդ նախապայմանները

Ռուբեն Սաֆրաստյան: Թուրքիայում համոզված են, որ այս անգամ կհաջողվի ճնշում գործադրել Հայաստանի վրա ու ընդունել տալ բոլոր այդ նախապայմանները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
501 0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Մոսկվայում ավարտվեց հայ և թուրք հատուկ բանագնացների առաջին հանդիպումը, քան որ դեռ մանրամասները հայտնի չեն հանդիպման վերաբերյալ, կխնդրեմ ասեք, թե թուրքական կողմն ի՞նչ ակնկալիքներ ունի այս հանդիպումից ու առհասարակ գործընթացից:

– Թուրքական կողմը հիմնականում ընդգծում է, որ Թուրքիան պետք է դնի իր նախապայմանները, պահանջի, որ Հայաստանը ընդունի այդ 3+1 նախապայմանները: Թուրքական կողմում նոր մոտեցումներ, փոխզիջումների գնալու միտումներ չկան:

Թուրքիայում իրենց ակնկալիքների մասին չեն էլ գրում, որովհետև համոզված են, որ իրենց այս անգամ կհաջողվի ճնշում գործադրել Հայաստանի վրա ու ընդունել տալ բոլոր այդ նախապայմանները: «Ենի շաֆաք» թերթը, որը շատ մոտ է կանգնած Էրդողանին, դեռ դեկտեմբերի մեկնաբանություններից մեկում ասում էր, որ Լաչինի ու Զանգեզուրի միջանցքները բանալի են Կովկասում նոր դարաշրջան բացելու համար, այսինքն՝ ակնկալվում է, որ մեծ ճնշում կգործադրվի Հայաստանի վրա նաև Զանգեզուրի միջանցքի մասով:

– Իսկ դուք ի՞նչ եք ակնկալում այս հանդիպումից:

– Ես համոզված եմ, որ Թուրքիան ճնշումներ կգործադրի, դա ինձ համար ակնհայտ է: Շատ կարևոր կլինի, որ հայկական կողմը չենթարկվի այդ ճնշումներին ու այդ պահանջները չընդունի: Ես չեմ կարծում, որ Թուրքիան այս անգամ պատրաստ է ինչ-որ փոխզիջումային տարբերակի, ընդհակառակը՝ ավելի ուժեղ ճնշումներ կլինեն Հայաստանի վրա, որպեսզի օգտվեն Հայաստանի այս թուլացած վիճակից:

– Պարո՛ն Սաֆրաստյան, այդ ուժեղ ճնշումները պայմանավորված են պատերազմում Հայաստանի կրած պարտությա՞մբ:

– Իհարկե, չեմ բացառում, որ ճնշումներ կլինեն նաև ռազմական ուժի կիրառման տեսքով՝ Ադրբեջանի ձեռամբ, որովհետև Թուրքիայի հատուկ բանագնացն այս հանդիպումից երկու օր առաջ ցուցադրաբար հանդիպեց Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ, որի մասին հետո տրվեց պաշտոնական տեղեկություն: Կարծում եմ, որ սա ճնշման միջոց էր:

– Հունվարի 11-ի սահմանային էսկալացիան Գեղարքունիքի մարզում և՞ս այդ ճնշման մի մասն էր կազմում, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ երեք զոհ:

– Չեմ կարող հաստատ ասել, որ այդպես է, բայց և չեմ բացառում: Կարծում եմ, որ այդպիսի բնույթի ճնշումներն ավելի ուշ փուլում կլինեն, այս փուլում հռետորաբանության մակարդակում կլինեն այդ ճնշումները, գնալով դրանք կուժեղանան, թուրքական դիվանագիտությանը բնորոշ գործելաոճ է սա:

– Հայ վերլուծաբանները, թուրքական կողմը, ինչպես ասացիք, բազմիցս ասել են, որ այս գործընթացը մեկնարկում է դարձյալ թուրքական նախապայմաններով, բայց պետական մակարդակով հայկական կողմը նշում է, թե դրանք առանց նախապայմանների են ընթանում: Ինչո՞վ եք բացատրում սա:

– Չեմ կարող ասել, բայց արձանագրում եմ, որ բոլոր հրապարակային ելույթներում Թուրքիայի պաշտոնատար անձինք չեն հրաժարվում իրենց նախապայմաններից, տարբեր ձևակերպումներով այդ նախապայմանները հնչում են: Թե ինչո՛վ է պայմանավորված մեր արտգործնախարարության մամուլի խոսնակի հայտարարությունը՝ չեմ կարող ասել:

– Հայկական կողմը՝ ի դեմս հատուկ բանագնացի, կկարողանա՞ հրաժարվել այդ նախապայմաններից, չենթարկվել թուրքական ճնշումներին, պարո՛ն Սաֆրաստյան:

– Հույս ունեմ, որ հայկական կողմը չի ենթարկվի Թուրքիայի հարկադրանքի քաղաքականությանը:

– Եթե ենթարկվի այդ քաղաքականությանը ու այդ պայմաններում համաձայնի հարաբերություններ կարգավորել ու բանակցել Թուրքիայի հետ, ի՞նչ հետևանքների սպասել:

– Եթե այդպես լինի, նշանակում է, որ մենք մեր ինքնության նկատմամբ ենք ոտնձգություն թույլ տալիս, որովհետև և՛ Ցեղասպանության հարցը, և՛ Արցախի հիմնահարցը, և՛ Կարսի պայմանագրի, և՛ Սյունիքի հարցը մեր ինքնության մասերն են: Եթե չդիմադրենք Թուրքիայի ճնշմանը, նշանակում է, որ մենք զոհաբերում ենք մեր ինքնության մի մասը, ինչն անընդունելի է ինձ համար:

Քրիստինե Աղաբեկյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir