KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուբեն Սաֆրաստյանի: Չեմ կարծում, թե թալիբները Հայաստանի հետ կապված ծրագրեր ունեն

Ռուբեն Սաֆրաստյանի: Չեմ կարծում, թե թալիբները Հայաստանի հետ կապված ծրագրեր ունեն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
530 0

«Թալիբան» շարժման զինյալներին հաջողվեց մտնել մայրաքաղաք Քաբուլ և վերահսկողության տակ վերցնել ողջ Աֆղանստանը: Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Հարիցն, թե Աֆղանստանի հետ կատարվող դեպքերը Հայաստանի համար ի՞նչ-որ վտանգներ պարունակում են թուրքագետը պատասխանել է․ «Ներկա փուլում գերագնահատել այդ վտանգն իմաստ չունի, որովհետև մենք հեռու ենք, բացի այդ էլ՝ կա Իրանը, որը բավականին ուժեղ պատնեշ է: Բայց ներկա փուլում մեզ անմիջական վտանգ դեռևս չի սպառնում, հետագայում՝ չեմ կարող ասել, բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ թալիբները, որ եկան իշխանության, նրանց համար Հայաստանը հետաքրքրություն չի ներկայացնում, նրանց համար հետաքրքրություն են ներկայացնում այն երկրները, որտեղ կա մահմեդական բնակչություն: Ենթադրվում է, որ կփորձեն այդ երկրների մահմեդականներին իրենց հսկողության տակ վերցնել՝ դարձնելով ավելի ռազմատենչ, ջիհադիստ, իսկ այդ վտանգը ռեալ սպառնում է Կենտրոնական Ասիայի երկրներին, հետագայում նաև՝ Ռուսաստանին: Բայց այս պահին, չեմ կարծում, թե նրանք Հայաստանի հետ կապված ծրագրեր ունեն»։

Հարցին՝ թե ներկա փուլում Իրանի համար թալիբները լուրջ վտանգ ներկայացնո՞ւմ են թուրքագետը պատասխանել է․ «Որոշ չափով՝ այո՛, որովհետև Իրանը ներկայացնում է շիական իսլամի, իսկ թալիբները՝ սուննիական իսլամի ծայրահեղությունները: Իսկ սուննիներն ու շիաները իրար չեն սիրում, մեղմ ասած»:

Սոնա Գիշյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir