KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Ռուբեն Սաֆրաստյանը: Ռուսաստանը միշտ ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Ռուբեն Սաֆրաստյանը: Ռուսաստանը միշտ ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
459 0

Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը։ Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի թուրքագետն այս հայտարարության մասին Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանել է․ «Ես թերահավատորեն եմ մոտենում այդ խոսակցություններին, որովհետև խոսակցությունները, որոնք առաջացել են այն ժամանակ, երբ Էրդողանը հայտարարություն արեց, իրականում որևէ նորություն այնտեղ չկար։ Ռուսաստանի դիրքորոշման մեջ նույնպես որևէ նորություն չկա։ Այսինքն՝ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններով հանդես են գալիս, բայց իրականում քաղաքականությունը բոլորովին այլ է։ Ռուսաստանն էլ այս տարիների ընթացքում քանիցս ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, բայց դա որևէ արդյունք չի տվել և չի կարող տալ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ վաղ է խոսել իրական քայլերի մասին։ Սա թուրքական կողմի հռետորաբանությունն է, որը ոչ մի նորություն ինձ համար չի պարունակում և շատ հեռու է թուրքական իրական քաղաքականությունից։ Իսկ իրական քաղաքականությունն այն է, որ ոչ մի նշան չեմ տեսնում, որ Թուրքիան հրաժարվում է իր նախապայմանների քաղաքականությունից Հայաստանի նկատմամբ։ Եվ միաժամանակ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս ամիսներից հետո, պատերազմից հետո Թուրքիան Ադրբեջանի միջոցով ոչ միայն այդ նախապայմաններն է պահպանում, այլ էլ ավելի է փորձում ճնշումը մեծացնել Հայաստանի վրա»։

Սոնա Գիշյան

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir