KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքիան Հայաստանի նկատմամբ փորձելու է կամ արդեն սկսում է կիրառել փափուկ ուժի քաղաքականությունը

Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքիան Հայաստանի նկատմամբ փորձելու է կամ արդեն սկսում է կիրառել փափուկ ուժի քաղաքականությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
480 0

Թուրքիան վերջին տարիներին բավական հաջող է օգտագործում փափուկ ուժի քաղաքականությունը։ Մասնավորապես Կենտրոնական Ասիայի և ընդհուպ աֆրիկական տարբեր երկրներում օգտագործելով այդ դիվանագիտությունը՝ բազմասերիանոց ֆիլմերի, կրթօջախներ ստեղծելու և մշակութային և երիտասարդական կապերի միջոցով փորձում է իր ազդեցությունը տարածել հնարավորինս լայն շրջանակներում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Երբ ես հետևում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայից եկող արձագանքներին, կարելի է եզրակացնել, որ այդ երկիրը Հայաստանի նկատմամբ ևս փորձելու է կամ արդեն սկսում է կիրառել փափուկ ուժի քաղաքականությունը։

Դրա արտահայտումն է, օրինակ, Թուրքիայի կողմից արված հայտարարությունը, որ չվերթներ պետք է բացել ոչ միայն Երևան-Ստամբուլ, այլև, օրինակ, Վանի ուղղությամբ՝ զարգացնելու տուրիզմը։

Սրանք տարրեր են, որոնք վերաբերում են փափուկ ուժի քաղաքականությանը, այնպես որ, կարելի է ասել, որ Թուրքիան նախատեսում է Հայաստանի նկատմամբ ևս այդպիսի դիվանագիտություն իրականացնել»,- ասաց թուրքագետը։

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir