ABŞ-ın Türkiyəyə hücumunun ŞİFRƏLƏRİ: Qalib kim olacaq?

Fas’taki Fetöcüler PKKlılar IŞİDci Türkler ve Türk mafyası!

Armenian prime minister wants face-to-face meeting with Trump – Washington Free Beacon

ROBERT KÖÇƏRYAN SİYASƏTƏ HANSI GÜCLƏ QAYIDIR?

Ռուբեն Մեհրաբյան. Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարեւոր կայունացնող դեր է խաղալու մեր պետության եւ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման գործում

Ermenistan 27 Kasım 2017
175

— Պրն․ Մեհրաբյան, նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր։ Ի՞նչ է դա տալու Հայաստանին եւ ինչո՞վ է տարբերվելու այն փաստաթղթից, որը ստորագրել է նախկինում Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան Եվրամիության հետ։

— Իմ համոզմամբ, Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպական Միությունը Բրյուսելում ստորագրեցին պատմական նշանակության փաստաթուղթ, որը կանխորոշում է մեր պետականության հետագա ընթացքը եւ լայն հնարավորություններ բացում, որպեսզի այն բարձրանա զարգացման նոր մակարդակի: Ուզում եմ շեշտել, որ Համաձայնագիրը կարեւոր կայունացնող դեր է խաղալու նաեւ մեր պետության եւ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման գործում, քանզի այս փաստաթղթով ԵՄ 28 անդամների միասնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ստանում է իրավաբանական ուժ: Այդ դիրքորոշումը համահունչ է Հայաստանի եւ Արցախի դիրքորոշմանը, որը բազմիցս բարձրաձայնվել է պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի կողմից, եւ լուսանցք է մղում Բաքվի առավելապաշտական, անիրատեսական, ագրեսիվ եւ Եվրոպական անվտանգությանը սպառնացող դիրքորոշումը, դրանով իսկ էապես բարձրացնելով ապագայում հնարավոր լայնամասշտաբ պատերազմ հրահրելու քաղաքական գինը, ինչպես նաեւ՝ զգալիորեն նեղացնելով Ռուսաստանի մանիպուլյատիվ հնարավորությունները: Դա հնարավորություն է տալիս Հայաստանին դիֆերսիֆիկացնելու իր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը, խթանելու է ներքին ռեֆորմացիան, ամրության մեծ պաշար հաղորդելով մեր պետականությանը եւ ամրապնդելով իմունիտետն ընդդեմ հնարավոր ֆորս-մաժորների, որոնք անխուսափելի են Ռուսաստանի օրինաչափական թուլացմանն ընդառաջ, մանավանդ ներկայիս աշխարհակարգի ճգնաժամի պարագայում: Անշուշտ, սա այն ամբողջը չէ, ինչին արժանի է Հայաստանը եւ հայ ժողովուրդն իր վերջին հարյուրամյակում անցած պայքարի ճանապարհով: Այս համաձայնագիրը տարբերվում է այն փաստաթղթից, որը ստորագրել են Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան Եվրամիության հետ, տարբերվում է 2013-ին ստորագրմանը պատրաստ փաստաթղթից, որը Երեւանը չստորագրեց: Եվ դա պայմանավորված է այսպես կոչված «Եվրասիական միությանը» մեր անդամակցությամբ եւ դրանից բխող պարտավորություններով: Միեւնույն ժամանակ, արդեն իսկ ստորագրված փաստաթուղթը, որը սահմանում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ իր հնարավորություններով թույլ է տալիս բազմաթիվ խութեր շրջանցել եւ լայնորեն օգտվել բացվող տնտեսական հնարավորություններից: Սակայն, այդ ամենն իրականության վերածելու համար այդ համաձայնագիրը պետք է զերծ մնա անձնավորված կամ կոնյունկտուրային մոտեցումներից, պահանջելու է բարձր քաղաքացիական եւ քաղաքական ակտիվություն հասարակության կողմից, որովհետեւ սա մեր բոլորի պայմանագիրն է, եւ այն միտված է դեպի ապագա: Սա իրավամբ՝ համընդհանուր եւ ընդլայնված գործընկերությունը կանոնակարգող փաստաթուղթ է, որը որակապես նոր մակարդակի է բարձրացնում մեր հարաբերությունները Միացյալ Եվրոպայի հետ:

— Հայաստան-ԵՄ ստորագրած գործընկերության մասին համաձայնագիր, ձեր կարծիքով ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման վրա, հաշվի առնելով, որ Վրաստանը առանցքային գործընկեր է տարածաշրջանում Եվրամիության համար։

— Անշուշտ, Համաձայնագրի կիրարկմամբ Հայաստանը եւ Վրաստանը, հետեւելով Եվրոպական արժեքներին եւ ստանդարտներին, հնարավորություն են ստանում էապես խորացնել եւ ընդլայնել, նյութականացնել ավանդական բարիդրացիական հարաբերությունները: Համոզված եմ նաեւ, որ Հայաստանն աշխարհագրորեն տրված հնարավորություններն օգտագործելով, կարող է հուսալի միջանցք ապահովել Վրաստանի համար դեպի հարավ, նոր որակ հաղորդելով հայ-վրացական հարաբերություններին: Այդ ուղղությամբ պաշտոնական Երեւանն արդեն իսկ ձեռնարկել է շոշափելի քայլեր, ուղղված հարաբերությունների խորացմանը Իրանի, Հնդկաստանի, Իսրայելի, Արաբական մի շարք առանցքային պետությունների հետ, սակայն, հիմնական անելիքները դեռ մնում են առջեւում, եւ մեծ ջանքերի ներդրում է պահանջվելու բոլոր մտահղացումներն իրականություն դարձնելու համար: Համոզված եմ նաեւ, որ Վրաստանի հայ համայնքը, մասնավորապես՝ Ջավախահայությունը մեծապես շահում է այս Համաձայնագրի ստորագրման փաստից, եւ պահանջվելու է քաղաքական հասունություն եւ նախաձեռնողականություն՝ այդ հնարավորություններն իրականություն դարձնելու համար ի շահ Հայաստանի եւ Վրաստանի, ի շահ մեր երկկողմ, ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերությունների, ի շահ մեր երկրների քաղաքացիների:

— Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման պաշտոնական արարողությունը։ Արդեն նոյեմբերի 1-ին Թեհրանում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպման ժամանակ Հասան Ռուհանին հայտարարեց նոր Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրի մասին, որը իրար է կապելու Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Իրանը, ինչի՞ միջոցով տվյալ երկրների բեռները կուղղվեն դեպի Եվրոպա: Ձեր կարծիքով արդյոք դա չի՞ նշանակում, որ Ռուսաստանն ու Իրանը եւս միանում են Հայաստանը տարածաշրջանում մեկուսացնելու Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրին։ Եւ արդյոք դա որպես ավելորդ միջոց չի՞ ծառայելու Վրաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցության լծակների ավելացման համար, որից փաստացի կարող է օգտվել նաեւ Ռուսաստանը։

— Ամենեւին էլ փաստ չէ, որ Եվրոպան եւ Արեւմուտքը հիացած են այդ «եռանկյունիների» ձեւավորումից եւ պատրաստ են մեծաքանակ բեռներ ընդունելու Թուրքիայից եւ Ռուսաստանից: Առաջինի հետ խորացող առճակատումը եւ հետագա զարգացումների անորոշությունը թույլ չեն տալիս, որպեսզի Եվրոպան եւ եվրոպական մայրաքաղաքները երկարաժամկետ եւ հեռահար ծրագրերի հույսեր կապեն Անկարայի հետ: Այնպես որ, Բաքվից Կարս եկող երկաթուղի՝ դա դեռ չի նշանակում, որ այն շարունակվելու է նաեւ Բոսֆորից Արեւմուտք, վերածվելով Էրդողանի լրացուցիչ լծակի ընդդեմ Եվրոպայի: Նույնը՝ Ռուսաստանի պարագայում. Իրանից՝ Ադրբեջանով Ռուսաստան մտնող երկաթուղին: Այստեղ նույնպես՝ ամենեւին էլ փաստ չէ, որ սա երկաթուղի է դեպի Եվրոպա, եւ Եվրոպան ձգտում է Ռուսաստանի միջոցով բեռներ ստանալ Հարավից եւ Արեւելքից, մանավանդ՝ Ռուսաստանի նկատմամբ գործող ծանր պատժամիջոցների պարագայում: Բացի դրանից, համոզված եմ, որ Արեւմուտքի հետ ռազմավարական հարաբերություններ կառուցող եւ խորացնող Վրաստանի քաղաքական դասը շատ լավ է պատկերացնում, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին քաղաքականապես ինչպիսի մարտահրավերներ է պարունակում Վրաստանի պետականության համար, եթե չբալանսավորի իր քաղաքականությունները եւ հնարավորություն տա Արեւմուտքի հետ անհամատեղելի արժեքներ դավանող Բաքվին եւ Անկարային միակողմանի կախվածության մեջ դնել Թբիլիսիին: Չնայած, պետք է բնական համարել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան հենց այդպիսի ռազմավարությամբ էլ առաջնորդվում են: Բայց եւ, պետք է բնական համարել, որ Թբիլիսին դրա հետ կապված ունի միանգամայն այլ մոտեցումներ, մեղմ ասած: Ինչ վերաբերվում է Իրանին, ապա Հայաստանի մեկուսացումը ոչ միայն ամենեւին էլ չի բխում Թեհրանի շահերից, այլեւ խորապես հակասում է, եւ նրա մերձեցումը Մոսկվայի եւ Անկարայի հետ կրում է զուտ մարտավարական բնույթ ու նպատակ չի հետապնդում մեկուսացնելու Հայաստանն, այլ կապված է Սիրիայում զարգացումների հետ եւ ուղղակիորեն չի առնչվում կովկասյան գործընթացների հետ: Բացի դրանից, Թեհրանի անվստահությունը Մոսկվայի նկատմամբ պայմանավորված է ռազմավարական նկատառումներով: Թեհրանում եւս տեսնում են, որ Մոսկվան շահագրգռված է խորացնել Իրանի հակասաությունները Արեւմուտքի հետ, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը Թեհրանի քաղաքականության վրա, վերածելով նրան հակաարեւմտյան գործիքի եւ իր համար պետքական «շագանակները» կրակից հանի Իրանի ձեռքերով: Այս խաղի էությունը 5000-ամյա «անընդմեջ ստաժ» ունեցող իրանական դիվանագիտության համար բարդ չէ ջրի երես հանելու համար եւ շարունակել առաջնորդվել սեփական պատկերացումներով եւ ռազմավարությամբ: Իսկ դա այն է, ինչի մասին բազմիցս խոսել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին. Պարսից Ծոցը միացնել Սեւ Ծովին՝ Հայաստանի եւ Վրաստանի միջոցով: Ինչպես տեսնում ենք, ոչ Բաքու-Թբիլիսի-Կարսը, ոչ Թեհրան-Բաքու-Մոսկվա երկաթուղիները ոչ միայն կոչված չեն այդ կապն ապահովելու, այլեւ կոչված են այդ կապը խափանելու, շեղելու, այն անհնարին դարձնելու, մարգինալացնելու Հայաստանին եւ Իրանին, կախման մեջ դնելու Վրաստանին, ինչը բխում է միայն Մոսկվայի, Բաքվի եւ Անկարայի շահերից: Այնպես որ, առանձնապես հիմքեր չեմ տեսնում ասելու, որ Հայաստանը մեկուսանում է: Ավելին, նշեմ նաեւ, որ ԵՄ հետ Հայաստանը ստորագրել է համաձայնագիր Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցին միանալու վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալու էապես արդիականացներ մեր հաղորդակցություններն արտաքին աշխարհի հետ: Բացի դրանից, օրակարգում պահպանվում է Իրան-Հայաստան հաղորդակցությունների կառուցումը, եւ դրա իրագործումը պահանջելու է ջանքեր՝ առաջին հերթին Երեւանից: Եվ պետք է հատկապես նշեմ, որ ԵՄ հետ հարաբերությունների խորացումը էապես կարող է ամրապնդել Երեւանի դիրքերն այդ որոշումները եւ ծրագրերը կյանքի կոչելու համար: Ավելի կարճ ասած՝ խուճապի որեւէ հիմքեր չկան, այլ կան հետեւողականորեն աշխատելու խթաններ:

Akhaltskha.Net-ի հարցազրույցը հայ քաղաքագետ, քաղաքական և միջազգային
հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, «Առավոտ» թերթի
ռուսական բաժնի խմբագիր՝ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

Yorumlar