KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան: Փաշինյանը և Ռուսաստանը

Ռուբեն Հ. Մեհրաբյան: Փաշինյանը և Ռուսաստանը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
329 0

Վարչապետն, ըստ էության, ներկայացնում է Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ տարված եւ տարվող հիբրիդային պատերազմի ողջ ժամանակագրությունը, դրա ողջ գործիքակազմը, դիվանագիտական ծուղակներ միտումնավոր լարելուց, հինգերորդ շարասյուն մեր դեմ բուծելուց մինչեւ ուղղակի ահաբեկչություն, բայց չի տալիս գլխավոր շան որդու անունը․ Ռուսաստան։ Կարծես ռուսական պրոքսիները եւ հակասոցիալական այն ողջ թերմացքն ինքնագլուխ է գործել Հայաստանում ընդդեմ Հայաստանի՝ 30 արծաթի դիմաց սեփական մորը ծախելուն պատրաստ․․․․

Դրան զուգահեռ, Պաշտպանության նախարարը մեկնում է Փարիզ եւ ընդունվում է պատվո պահակախմբով, արարողակարգի ամենաբարձր մակարդակով։ Այստեղ մի մեծ պլյուս։ Սակայն, դրան զուգահեռ, ԱԳ նախարարը գործուղվում է․․․ ՄինԸսկ․․․ Որ ի՞նչ անի։ Հաաա․․․ էն կոլխոզի յալանչուն մեր դարդերը պատմելու, թե բա “Լաչինը, մարդու իրավունքները, մեր ՀԱՊԿը․․․․ այ այ այ․․․ մի քիչ լավ չի լսում մեր դարդերը, դե լսեք, էլի, վաաաայ”, ու մեկ էլ հանցագործ Նեդոռիբենտրոպի հակասանիտարական սֆաթն ըմբոշխնելու եւ լսելու, թե “ՀԱՊԿԸ պետք է ամրապնդել, տավարիշչի”, ու տեսնելու, թե ոնց են Կենտրոնական Ասիայի նախարարները բազմանշանակ գլուխ տմբացնում, իբր դարակազմիկ բան ասվեց։ Այստեղ բարի ախորժակ։

Լավ, հիմա նույն Փարիզից որոշում ընդունողներն էս շիլա-փլավը եւ աշխարհաքաղաքական նույնականության բացակայությունը տեսնելով՝ ի՞նչ որոշում ընդունեն։ Ես չեմ՝ դուք եք, ասե՛ք։

Հ․Գ․ “Ռուսների հետ պետք է ճիշտ աշխատել” ոճի մեկնաբանությունները ռադ եմ անելու որպես “ժիրայրլիպարիտյանիզմ գալավնովո մոզգա” սինդրոմի անհարկի դրսեւորում, քանզի էդքան ներվեր չունեմ արդեն։

Հ․Գ․-2 Վավերացրե՛ք Հռոմի Ստատուտը եւ հայց նախապատրաստեք ոչ միայն ընդդեմ Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի՝ մեր դեմ հանցավոր որոշումներ ընդունած տականքի դեմ, Պուտինի-Լավրովի գլխավորությամբ։ Այստեղ է նաեւ հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման բանալին։

Հ․Գ․-3 Տաշնագ կռիսանոցի վրա հատուկ հսկողություն սահմանեք՝ զենք, փող, թմրանյութ “չֆռա”, որ 24 տարի անց նորից մեր ու ձեր գլխին չջարդվի․․․ Զուգահեռաբար, հրապարակե՛ք Քառօրյա պատերազմի վերաբերյալ զեկույցն ամբողջությամբ։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir