KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան. Նոր համակցված հարձակում Ռուսաստանից դեպի Հայաստան

Ռուբեն Հ. Մեհրաբյան. Նոր համակցված հարձակում Ռուսաստանից դեպի Հայաստան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
21 0

Հայաստանի վրա նոր հիբրիդային գրոհ է Ռուսաստանի կողմից։ Այն ունի ուղիղ եւ հիմնավոր պատճառներ։ Բացահայտվել եւ փաստաթղթավորվել է իր թոփ-ագենտի կեղտոտ գործունեությունը Մեղրիի հարցում՝ ռուսական հովանավորությամբ։ Այն լույս է սփռում 1999-ին հենց Ռուսաստանի կողմից ոգեշնչված ահաբեկչության կազմակերպման վրա։ Իսկ փետրվարի 11-14 քառօրյային պետք է օրենք ընդունվի՝ ԵՄ անդամակցությանն ուղղված քաղաքական կուրսի մեկնարկի մասին։ Եվ ուրեմն, ի՞նչ պետք է արվի։ Պարզ է, չէ՞։ Պիտի ներսում իրավիճակը “ճոճվի”։ Կեղտոտվի ամեն ինչ, հիսթերիայի եւ կոնսպիրոլոգիայի նոր ալիք բարձրացվի, պարալիզացվի, ինչ հնարավոր է, հասցվի հասարակության բարոյալքման։ Սպուտնիկն ինչո՞ւ է ակտիվացել։ Ասե՞մ, թե՞ արդեն ասելն ամոթ է։ Այո, ամոթ է։ Քանզի ամեն ինչ մակերեսին է՝ խառնակության շանս է բացվել։ “Հիմնարկն” աշխատում է։ Ու չզարմանաք, որ վաղը, ասենք, Շախրամանովը հայտնվի “տրանսպորտի բոյկոտի” մեյդանում։ Ո՞վ է էս փնթի բարդակի մեղավորը։ Իշխանությունը։ Իրավիճակը բրախելով։ Դեմոկրատիան բարդակից չզանազանելով, սակավամիտ “իրավաբաններին” կողքերը պահելով, օրենսդրությունը չփոխելով։

Ունենք իրավիճակ, երբ իշխանությունն էլ, մեղմ ասած, համարժեք չէ այս մարտահրավերին, օրենսդրությունն ամբողջությամբ համարժեք չէ, ինչը ստեղծում է մեծ “լյուֆտ”, որպեղ էլ տեղավորվում են ցածր սոցիալական պատասխանատվությամբ տարրեր, որոնք նախաձեռնում են “ճոճումը”, բազմաթիվ միամիտներ, որոնք թաթախվում են սրա մեջ, բազմաթիվ օգտակար ապուշներ, ովքեր առանց խելքներին զոռ տալու բառեր են շաղ տալիս։ Արդյունքում տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում։ Ընդամենը տեսեք, թե ոքվեր են քուչեքում, ու կարեւոր էլ չէ, թե նրանք ինչ են ասում։ Կարեւոր է, թե ինչո՞ւ եւ հենց հիմա նրանք համատեղ հայտնվեցին քուչեքում։

Թե բա “70 տարեկան գիտնական”, թե բա “իրավունք”․․․․ ։

Իշխանությանն ուղղված հորդորները տեղ չեն հասնում, նրանց պատասխանն է՝ “դե, դեմոկրատիա է, մեր հարգելի ընդդիմադիր գործընկերները”․․․ Հիմա էլ ի՞նչ անեն, որ ամեն ինչը էս աստիճան թարս չհասկանաք, ու հասկանաք, որ գործ ունեք հիբրիդային պատերազմի հետ, եւ այս աղբը հավաքել է պետք։ Բառիս ամենալայն իմաստով։ Իսկ պատասխանատվությունը դրված է ձե՛զ վրա, մանդատո՛վ։ Տպավորություն ունեմ, որ տեղը չեք բերել, որ ձե՛զ վրա դրված էս խնդիրը։ Ապրիորի։ Շարունակեք “ռուսսկի դոմ” ու “ռոսսոտրուդնիչեստվո”-ների ինֆիլտրացիան հանդուրժելը, իրենց մետաստազներով։ Որ այ էս ձեւով փորձեն ցանցերով իրավիճակ պայթեցնել։ Պրիմակովի լակոտին էլ բարեւեք։ Եթե բան չեք հասկացել այսքանից հետո։

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir