KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան: Հայաստան և Ռուսաստան

Ռուբեն Հ. Մեհրաբյան: Հայաստան և Ռուսաստան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
31 0

Հայաստանին անհրաժեշտ է 1940-50-ականներին ԱՄՆ-ում տարածված “Մաքքարտիզմի” նման մի հասարակական շարժում, որը պետական համակարգից եւ ինստիտուտներից, քաղաքականությունից դուրս կդնի շիզոֆաշիստական Ռուսաստանի բոլոր սիմպատիզանտներին եւ պուտինյան օգտակար ապուշներին, ժողովրդավարության՝ բոլոր գաղափարական հակառակորդներին, Հայաստանի Հանրապետությունն առանց Ռուսաստանի չպատկերացնողներին, Հայաստանի Հանրապետությունն առանց Ռուսաստանի պատկերացնողներին՝ սեփական ապուշության բերումով խանգարողներին։

Մոլեռանդ ռուսասերներին ճանապարհե՛ք Ռուսաստան, Դոնբասը նրանց է սպասում, մտցրե՛ք Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ռուսասերներին զրկելու կարգ, վիզային ռեժիմ, սահմանափակե՛ք տեղաշարժը, հերի՛ք եղավ։

Եվ ուրեմն, Ռուսաստանը ԽՈԼԵՐԱ Է, ԽՈԼԵՐԱՅԻՑ ԷԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ, Ռուսաստանը համակարգային թույն է եւ գոյաբանական սպառնալիք՝ Հայաստանի Հանրապետության եւ Հայ Ժողովրդի համար։

Հանե՛ք ռուսական ԽՈԼԵՐԱՆ պետական համակարգից, հերիք եղավ։ ՀԵՐԻՔ ԵՂԱՎ։

Իսկ մինչ այդ, նման պաշտոնյաները պետք է դրվեն հասարակական պարսավանքի, ցուցակակագրվե՛ն, եւ ցուցակները տարածվեն, դրվեն ի ցույց։ Նրանք պետք է ստիպված լինեն լքելու իրենց զբաղեցրած պաշտոնները, ինչի համար հարկատուներից նրանք վճարվում են։

Չի՛ կարող մի ռուսասեր պաշտոնյա հարամել կենսական կարեւորության ռեֆորմ, քաղաքականություն, թափած ջանք, մսխել քաղաքացիների սպասելիքները, ժամանակը, ռեսուրսը՝ այն էլ քաղաքացիների հաշվին։ Գնացե՛ք ու ձեր Ռուսաստանը սիրեք Ռուսաստանում եւ այլեւս մի՛ վերադարձեք։

Հայաստանի Հանրապետությունը չի՛ կարող հանդուրժել այս պերմանենտ դիվերսիան։ Ով խնդիր չի դնում իր առաջ նվազագաույնի հասցնելու Ռուսաստանի դերը Հայաստանում՝ նա անելիք չունի ո՛չ պետական համակարգում, ո՛չ քաղաքականության մեջ։

Հ․Գ․ Ձեր Չայկովսկին ու Պուշկինը ձեզ պահեք, նորմալ երկիր (կամ երկրներ, մի քանի հատ, ) կդառնա՝ նոր դրան կանդրադառնանք։

Հ․Գ․-2 Ցանկանում եմ շեշտել, որը ինքը՝ Մաքքարտիզմը, այնքան էլ լավ բան չէր, մեղմ ասած։ Նույն ինքը՝ Ջոզեֆ Մաքքարտին էլ մի բարի պտուղ չէր։ Սակայն, սովետամետ տարրերին այդ տարիներին այլ կերպ ձգելու եւ ձիգ պահելու տարբերակները սպառվել էին։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir