Ռոբերտ Քոչարյանը կարող էր սովորել Լևոն Տեր-Պետրոսյանից, ոչ թե էժան ապատեղեկատվության պատվիրատու դառնարՆյութի աղբյուրը
Ուղիղ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյնաի որդու` Դավիթ Տեր-Պետրոսյանի հարսանիքը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մեկ ամիս առաջ տեղի ունեցածի մասին հիշում այն դեպքում, երբ իրադարձությունն իրենից հանրային հնչեղություն չի ներկայացնում: Բացատրենք:
Հենց այսօր Ռոբերտ Քոչարյանին սպասարկող լրատվամիջոցում հայտնվել է Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրության արարողությունից մի քանի լուսանկար: Քոչարյանի լրատվամիջոցները հատուկ են ընտրել թաքուն արված լուսանկարները հենց այս օրը հրապարակելու պահը: ՀՀ առաջին նախագահն այսօր Արցախում է, և նա ունենալու է հանդիպումներ ԼՂՀ ղեկավարության ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Տեր-Պետրոսյանը հյուրընկալվելու է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Բնականաբար, սա չի կարող չդառնալ օրվա կարևորագույն նորություններից մեկը: Հիմա Քոչարյանի քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական անգրագետ հնարքներով Տեր-Պետրոսյանի այցը համեմել բոլորովին այլ սոուսով: Ինչո՞ւ. ապրիլյան իրադարձությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ Ռոբերտ Քոչարյանն այն պաշտոնյաներից է, որին իր անձից դուրս՝ բացարձակ ոչինչ չի հետաքրքրում: Ավելին՝ երկրի ճակատագրով չհետաքրքրվելով հանդերձ՝ նա փորձում է սեփական քարոզչական հարթակներով վարկաբեկել այն անձանց, որոնք չեն կարող մտածել սեփական պաշտոնների մասին այն ժամանակահատվածում, երբ երկրին սպառնում է արտաքին թշնամին: Քոչարյանի կարճ խելքով՝ հիմա պաշտոնների զավթման ճիշտ ժամանակն է, որովհետև բոլորի գլուխը խառն է:
Վերադառնալով բուն փաստին՝ նկատենք, որ Քոչարյանն իրեն հատուկ էժան պահվածք է դրսևորում՝ ցուցում տալով սեփական անձին սպասարկող լրատվամիջոցին՝ հրապարկած նյութում չնշել, թե որ օրն է տեղի ունեցել Տեր-Պետրոսյանի որդու հարսանիքը: Իսկ այն տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, երբ որևէ մեկը չէր կարող կանխագուշակել իրադարձությունների նման ընթացք:
Այնպես որ՝ Քոչարյանի քարոզչական տրյուկը, թե իբր Տեր-Պետրոսյանն այս օրերին ոչ թե մտահոգ է երկրի խնդիրներով, այլ զբաղված է ընտանեկան ուրախ արարողություններով, իրականության հետ բացարձակ կապ չունի:
Նման տափակություններ ձեռնարկելու փոխարեն Քոչարյանը ճիշտ կաներ Տեր-Պետրոսյանի օրինակով սովորեր, թե ինչպիսին պետք է կամ կարող է լինել նախագահը: Չենք ասում Արցախ մեկներ. այս պահին ամենաքիչը Ղարաբաղում սպասում են հենց Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանի անունն անգամ Ղարաբաղում մեծ դժվարությամբ են արտաբերում՝ ներքևից-վերև: Ի տարբերությումն Քոչարյանի՝ Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախում սպասված հյուր է, և այս փաստից հիստերիա բարձրացնելը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ռոբերտ Քոչարյանի իրական կերպարը:
Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?81557&l=am/