KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքներով երկու փաստաթուղթ կընդունվի․ «Ъ»

Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքներով երկու փաստաթուղթ կընդունվի․ «Ъ»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
221 0

Մոսկովյան բանակցությունների վերջնական ակորդը պետք է լինի եռակողմ գագաթաժողովը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիեւը, Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը, գրում է «Ъ»-ը։ Հանդիպման արդյունքներով առնվազն երկու փաստաթուղթ կընդունվի։

Մեկը փոխվարչապետներն են պատրաստել՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, մյուսը՝ թվով հինգերորդը, պարոնայք Ալիեւի, Փաշինյանի եւ Պուտինի համատեղ հայտարարությունը, հղկել են երեք երկրների ԱԳ նախարարությունները։ Փաստաթղթերի ընդունումը, որոնցով 2020 թվականի աշնանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ձեւակերպվում է ռուսական կողմի միջնորդական գործունեությունը, Մոսկվային թույլ է տալիս խոսել կատարված աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին եւ ընդգծել իր դերը Հարավային Կովկասում (մայիսի սկզբին ԱՄՆ-ում եւ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել)։

Վերջին երկու եռակողմ հայտարարություններում, որոնք ընդունվել են 2021 թվականի նոյեմբերին եւ 2022 թվականի հոկտեմբերին, հատուկ նշվում է «տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ իրավիճակի կայունացման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի ներդրումը»։

Իհարկե, տեղում իրավիճակը ցույց է տալիս, որ ԼՂ-ում՝ չնայած այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայմանը, շարունակում են կրակել։ Վերջին անգամ հրադադարի ռեժիմը, որի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ին պայմանավորվել են Ալիեւը, Փաշինյանն ու Պուտինը, խախտվել է մայիսի 22-ին։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir