Նամակը կարող է պայմանավորված լինել ինչպես անմիջական ռազմական սպառնալիքներով եւ ռիսկերով, այնպես էլ ընթացիկ իրավիճակի վրա քաղաքական ազդեցության գործիքներն ընդլայնելու նկատառումով, որովհետեւ փաստորեն ստեղծվում է Ռուսաստանի առնվազն մեկ աստիճան բարձր ներգրավվածության նախադրյալ: Ընդ որում, կանի այդ քայլը ՌԴ-ն, թե չի անի, միեւնույն է երկու պարագայում էլ գործ կարող ենք ունենալ խորապես նոր իրավիճակի հետ: Մի քանի հատկանշական ֆոնային արձանագրում. նամակը հաջորդում է փաստորեն սկանդինավյան խաղաղապահների վերաբերյալ Օբրայենի հայտարարությանը, նամակը հաջորդում է Ժնեւին որտեղ անկասկած քննարկման գլխավոր հարցը հրադադարի վերահսկման մեխանիզմն ու խորքային առումով խաղաղապահների հարցն է, նամակը հաջորդում է Իրանի նախաձեռնությանը՝ որը առաջարկում է փոխել Մինսկի խմբի ձեւաչափ եւ փոխարինել ռուս-թուրք-իրանյան ռեգիոնալ ձեւաչափով, եւ նամակից առաջ Հայաստանի վարչապետի խոսնակը բարձրաձայնում է Մոսկվա մեկնելու հետ կապված ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հետ քննարկումներն ու փաստացի համաձայնությունը, որից սակայն նրանք փաստորեն հրաժարվել են: Եվ թերեւս մի ոչ պակաս հետաքրքիր ֆոնային հանգամանք էլ՝ Պատրուշեւը հայտարարել է, որ ռուսաստանում աշխուժացել են ծայրահեղ իսլամական բջիջները:
Hakop Badalyan