ԱՄՆ-ն Թուրքիային Պետրիոտ կառաջարկի Ս-400-ի փոխարեն
Վերընտրվելուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի ապրիլի 3-ին` Թուրքիա: Նշվում է, որ Պուտինն ու Էրդողանը ներկա են լինելու Աքքույուի ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը, ինչպես նաեւ քննարկելու են երկկողմ հարաբերությունները:
Հարցերից մեկն է լինելու Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համալիրների գնումը: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Թուրքիային «խորհուրդ չեն տվել» ռուսական զենք գնել՝ ակնարկելով պատժամիջոցները: ԱՄՆ-ն, ինչպես հայտնի է, վերջերս օրենք է ընդունել, որի համաձայն ռուսական զենք գնողները կարող են պատժամիջոցների տակ հայտնվել:
Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է, որ չի վախենում պատժամիջոցներից, եւ մեղավորն ԱՄՆ-ն է, որը հրաժարվում է Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել:
ԱՄՆ-ն ըստ երեւույթին որոշել է Թուրքիային առաջարկություն անել. ամերիկացի դիվանագետ Թինա Կայդանովը մարտի 31-ին Թուրքիա կատարելիք այցի ժամանակ Թուրքիային կառաջարկի Պետրիոտ հրթիռներ գնել: Այս մասին հայտնում է թուրքական Սաբահ թերթը:
Վերլուծաբանները նշում են, որ հաշվի առնելով ռուսական զենք գնելու սպառնալիքները՝ ԱՄՆ Կոնգրեսը կարող է հեշտությամբ հաստատել Թուրքիային Պետրիոտ վաճառելու գործարքը:
Ամեն դեպքում, Թուրքիան հզոր ՀՕՊ կստանա՝ ռուսական, թե ամերիկյան: Դրա հետ միասին կբարձրացնի իր դերը ռուս-ամերիկյան հարաբերություններում:
ԱՄՆ-ն, ըստ երեւույթին, փորձում է թույլ չտալ ռուս-թուրքական դաշինք: ԱՄՆ իշխանությունները Թուրքիայի նախագահ Էրդողանի 15 թիկնապահներից 11-ի վրայից հանել են մեղադրանքները, որոնք 2017 թվականի մայիսին Վաշինգտոնում հարձակվել են քրդերի, հույների ու հայերի վրա:
Ամերիկա-թուրքական դիմակայությունը շարունակվում է Սիրիայում: ԱՄՆ-ն հերքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հայտարարությունը, որ ԱՄՆ-ն իբր համաձայնվել է Թուրքիային թույլ տալ մտնել սիրիական Մանբիջ: Չավուշօղլուն, սակայն, հայտարարել է, որ խոսել է ոչ թե համաձայնության, այլ այս հարցում ԱՄՆ ու Թուրքիայի միջեւ «փոխըմբնռման» մասին:
ԱՄՆ-ն ինչպե՞ս կպահի իրեն Սիրիայում թուրքական զորքերի դեմ, որը հայտարարում է իրաքյան սահմանի ուղղությամբ շարժվելու մտադրության մասին:
Օրերս ՄԱԿ-ն անսպասելիորեն Թուրքիային կոչ է արել իր քրդաբնակ շրջաններում չեղյալ հայտարարել արտակարգ ռեժիմը: Վերլուծաբանները դա գնահատել են որպես «հակամարտությունը» տեղայնացնելու եւ Սիրիայից Թուրքիա տեղափոխելու փորձ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որտեղ ապստամբների շարժում կա:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանը չեղարկել է հայ-թուրքական արձանագրությունները: Դրանով հանդերձ, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նոր պայմաններում հայ-թուրքական հարաբերությունները պետք է կառուցվեն նոր հիմքի վրա:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեթ Յըլդըզը Բաքվում հայտարարել է, որ ցյուրիխյան արձանագրություններն ավելի շատ Հայաստանին են ձեռնտու, քան Թուրքիային: «Նրանց գործն է: Միեւնույն է, այս տարիներին նրանք ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ցանկություն ցույց չեն տվել: Դրանով նրանք եւս մեկ անգամ ցույց են տալիս իրենց դիրքորոշումը: Մենք առաջին հերթին ցանկանում ենք, որ նրանք զորքերը դուրս բերեն ադրբեջանական հողերից: Դա կլիներ հակամարտության լուծման բանալին: Սակայն նրանք չեն ցանկանում», ասել է նախարարի տեղակալը:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Պուտինը շտապում է Թուրքիա
522 0

EtiketlerՊուտինը շտապում է Թուրքիա
Kafkassam Editör
Yeni bir dünyaya uyanmak, dünyayı yeniden okumak isteyenler için, söylenecek sözü olanlar için merkezi Ankara’da olan KAFKASSAM’ı kurduk. Erivan, Bakü, Tiflis, Tebriz, Grozni, Moskova, Mahaçkale, Nazrin, Nalçik, Saratov, Ufa ve Sochi’de ofislerimiz temsilcilerimiz var. Kafkassam genelde kafkasya çalışmak için kuruldu Kafkasya genelinde çalışır. Ermenice Rusça Gürcüce İngilizce dillerinde yayın yapan kafkassam genç akademisyen ve stratejistlerle çalışmaya özen gösterir. KAFKASSAM’ın internet sitesi 2 Ocak 2010’da yayına girdi. İnternet sitesinde Kafkasya’daki ülkeler ve Türkiye ile ilişkileri hakkında makaleler, ropörtajlar, analizler ve yorumlara yer verilmektedir.