Temmuz’da S-400’ler Geliyor

BREXIT EUROSKEPTİKLERİ YILDIRABİLİR Mİ?

Mısır Suriye İhvan hareketi ne için oluştu

Şu an Türkiye ve İran ile diyalog zor ve faydasız

Պուտինը կվերադարձնի՞ Ալիեւին. Հայաստանի դեմ շանտաժը չաշխատեց

Azerbaycan, Ermenistan, Gündem, Rusya 12 Haziran 2019
31

Հունիսի 15-ին Դուշանբեում տեղի է ունենալու Ասիայի վստահության միջոցների եւ փոխգործակցության Խորհրդի հերթական Վեհաժողովը, որին մասնակցելու է կազմակերպությանը անդամակցող 12 երկիր: Դուշանբե է մեկնելու նաեւ ՌԴ նախագահ Պուտինը: Տեղեկություն է տարածվել, որ հավաքի շրջանակում կարող է տեղի ունենալ Պուտին-Ալիեւ հանդիպում:

Պուտին-Ալիեւ հանդիպումը կլինի խորհրդանշական, քանի որ նախորդ տարի սեպտեմբերին հենց Դուշանբեում Պուտինի «հովանու ներքո» տեղի ունեցավ Փաշինյան-Ալիեւ փաստացի առաջին տեւական, ոչ ոտքի վրա զրույցը, որի ընթացքում ձեռք բերվեցին սահմանին չկրակելու հայտնի պայմանավորվածությունները: Այդ հանդիպումը եւ պայմանավորվածությունը բնորոշվեց «վերելակային», թեեւ դրա պատճառն ընդամենը Դուշանբեից տարածված կադրերն էին՝ Փաշինյանն ու Ալիեւը ուղեկցողների հետ դուրս եկան միեւնույն վերելակից: Իսկ բուն հանդիպումը տեղի էր ունեցել դրա նախորդ օրը երեկոյան, այլ պայմաններում:

Դուշանբեի այդ հանդիպումը ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի շրջանակում էր: Մինչ այդ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել էին հունիսին, Մոսկվայում, որտեղ Պուտինը ընդամենը ծանոթացրել էր նրանց: Դա էլ տեղի էր ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության շրջանակում:

Հետո, սեպտեմբերի 1-ին Ալիեւը այցելել էր Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպման: Ի դեպ, ֆուտբոլային արարողության շրջանակում Պուտինն Ալիեւին հասկացրել էր, որ գործերից նրա հետ կխոսի հետագայում:

Սեպտեմբերի 7-ին՝ Ալիեւից մի քանի օր անց Մոսկվա մեկնեց Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, այդ շրջանակում Պուտինի հետ հանդիպմանն էր, որ նա ողջույնի խոսքում շոշափեց առանցքային խնդիրը՝ հայ-ռուսական փոխադարձ հարգանքի, միմյանց գործերին չմիջամտելու, միմյանց ինքնիշխանությունը հարգելու վրա կառուցված հարաբերություն ունենալը:

Մի քանի օր անց Դուշանբեում կայանալու էր ԱՊՀ երկրների Վեհաժողովը: Դրա նախօրեին Պուտինը, որ երկու-երեք շաբաթ առաջ Սոչիում ընդունել էր Ալիեւին, մեկ օրով մեկնեց Բաքու, այնտեղից էլ՝ Դուշանբե: Արդյոք նա Բաքու էր մեկնել Դուշանբեի Փաշինյան-Ալիեւ առաջին հանդիպումը կազմակերպելու, թե՞ այլ հարցերի համար, պարզ չէ:

Այդ ամենը ներկայումս հատկանշական է սահմանային լարվածության որոշակի աճի եւ զոհերի պայմաններում: Ամիսներ շարունակ կայունությունն ու անդորրը Ադրբեջանը խախտեց մայիսի 30-ին, հայտարարելով իբրեւ թե զոհ ունենալու մասին, հետո սպանելով հայ զինծառայող: Դա տեղի ունեցավ համանախագահների Բաքու այցի օրը, եւ փաստացի Նիկոլ Փաշինյանի Սանկտ-Պետերբուրգ այցից մի քանի օր առաջ: Ադրբեջանը հայ զինվորի սպանեց հունիսի 1-ին: Նույն օրը ծննդյան օրվա առիթով Պուտինը շնորհավորական ուղերձ, ու նաեւ հեռախոսային զրույց էր ունեցել Փաշինյանի հետ: Հունիսի 3-ին Ալիեւն էր զանգել Պուտինին: Հունիսի 6-ին Պետերբուրգում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը: Պեսկովը հայտարարեց, որ արցախյան հարց չեն քննարկել: Հաջորդ օրը Ռուսաստանում ասուլիսի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ քննարկել են Հայաստանին նոր սպառազինություն տրամադրելու հարցը՝ ոչ Իսկանդեր, բայց դրանից ոչ պակաս:

Փաշինյանը անդրադարձավ նաեւ սահմանային վիճակին, ասելով, որ հայկական կողմը թե համանախագահներին, թե Բաքվին ապացուցել է, որ չի սպանել ադրբեջանցի ոչ մի զինծառայողի: Նա ափսոսանք հայտնեց, որ Դուշանբեից հետո կա զոհ: Դրանից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ բարձր պարգեւատրման են ներկայացվել զինծառայողները, որոնք հակառակորդից հանել են սպանված հայ զինծառայողի վրեժը:

Փաշինյանի Ռուսաստան այցի ֆոնին հայկական կողմի Բաքվին ուղղված կոշտ ազդակները հուշում էին, որ լարվածություն առաջացնելու Ադրբեջանի քայլերը դժգոհություն են առաջացնում նաեւ Մոսկվայում: Միաժամանակ, Ադրբեջանի այդ քայլերն էլ թերեւս պայմանավորված են այսպես կոչված կարգավորման գործընթացից Բաքվի դժգոհությամբ: Հնարավոր է, եղել է Երեւանի հանդեպ շանտաժի փորձ, որը սակայն չի աշխատել, եւ Նիկոլ Փաշինյանը հարցերն ուղիղ է դրել Պուտինի առաջ, հետո կոշտ հայտարարություններ արել Ադրբեջանի ուղղությամբ:

Հունիսի 11-ին Երեւանում ասուլիս է տվել ՌԴ դեսպանը, հայտարարելով, որ Վիեննայի եւ Սանկտ-պետերբուրգի օրակարգը թերեւս ակտիվորեն քննարկվում է կարգավորման գործընթացում: Ըստ երեւույթին, Բաքվին ակնարկում են, որ, այդ օրակարգի ակտիվ քննարկման փաստի առաջ չկանգնելու համար արժե ձեռնպահ մնալ առաջնագծում շանտաժի քաղաքականությունից:

Այս ֆոնին Դուշանբեում սպասվում է Պուտին-Ալիեւ հանդիպումը, որի ընթացքում ՌԴ նախագահն ըստ երեւույթին Ալիեւին կփորձի «վերադարձնել» Դուշանբե:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar