Hulisi Akar Gürcistan’da

İran ABD gerginliğinde diplomasi

UKRAYNA’NIN ASKERİ TEKNİK KOMPLEKSİ RUSYA’YI DENGELEYEBİLİR Mİ

ОРГАНИЗАЦИЯ УПРАВЛЕНИЯ ГОРСКИМИ НАРОДАМИ СЕВЕРНОГО КАВКАЗА В XIX — НАЧАЛЕ XX ВВ.: ОСНОВНЫЕ ЭТАПЫ, ОСОБЕННОСТИ И ПРОБЛЕМЫ

Պուտինը խոստացել է ամեն ինչ. ինչ կանի Երեւանը

Ermenistan, Rusya 28 Aralık 2018
20

Կրեմլում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե երկկողմ հարաբերությունն ունի բավական հարուստ օրակարգ: Պուտինի խոսքով, հարաբերությունը չունի բնութագրման կարիք՝ այն իսկապես դաշնակցային է:

«Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ Երևանի հետ հարաբերությունների նման մակարդակը պահպանելու համար, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև այլ ուղղություններով, մասնավորապես, անվտանգության ապահովման ոլորտում», հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Դեռեւս հանդիպումից օրեր առաջ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ հարցին, ՌԴ նախագահը հայտարարել էր, որ այդ հարաբերության առումով ոչինչ չի փլուզվել, որ լինի վերականգնելու կարիք: Նա ասել էր, որ պետք է զարգացնել եղածը, հաշվի առնելով համաշխարհային եւ ռեգիոնալ նոր իրողությունները:

Նոր իրողությունները Ռուսաստանին ստիպում են հաշվի առնել Հայաստանը ոչ միայն իբրեւ այդ նոր իրողություններից մեկը՝ թավշյա հեղափոխությունից հետո, այլ սուբյեկտ, որը գործնականում Ռուսաստանի համար անփոխարինելի դաշնակից է համաշխարհային նոր իրողությունների համատեքստում այդ երկրի, ու մասնավորապես նաեւ նախագահ Պուտինի առաջ եղած խնդիրների եւ մարտահրավերների հարցում:

Թավշյա հեղափոխությունից հետո հնչում են հայ-ռուսական հարաբերության, Պուտին-Փաշինյան հարաբերության վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք գուցե հանրագումարում կամա թե ակամա ամփոփվել էին մեծ ասուլիսի ընթացքում Ազգ թերթի թղթակցի հնչեցրած հարցում՝ ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել հայ-ռուսական հարաբերությունը: Պատահական չէր, որ Պուտինի պատասխանը հնչեց նույնիսկ հարցի վերջին հնչյունը դեռ լրագրողի բերանում, որ հարաբերության մեջ ոչինչ չի փլուզվել, որ լինի վերականգնելու խնդիր:

Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերության փլուզումը բերելու է արդեն ոչ միայն դրա վերականգնման, այլ ընդհանրապես ռուսական պետականության վերականգնման խնդրի, իհարկե ոչ անմիջապես, հեռանկարում, շղթայական ռեակցիայով, որի արագությունը արդեն որեւէ կերպ կառավարելի չի լինի Ռուսաստանի համար:

Պուտինն անշուշտ լավ է պատկերացնում այդ խնդիրները, ի տարբերություն շրջանակների, որոնց խնդիրները կապ ունեն կամ այլ պետությունների կամ պարզապես սեփական առեւտրային եւ գրպանային շահերի հետ:

Երբ ՌԴ նախագահը հայտարարում է, որ Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ Երեւանի հետ հարաբերության նման մակարդակը պահելու համար, մատնանշելով նաեւ անվտանգության ոլորտը, նա անուղղակի հայտարարում է ռուսական պետականության պահպանության համար ամեն ինչ անելու պատրաստակամության մասին:

Այստեղ խնդիրն այն է, թե Հայաստանի նոր իշխանությունն ինչպես է օգտագործելու այդ իրողությունները ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքով հարաբերությունը վերափոխելու համար: Գործնականում Պուտինը Հայաստանին առաջարկում է ամեն ինչ եւ առերեւույթ դրա դիմաց ակնկալվում է Հայաստանի հավատարմությունը, սակայն խնդիրը անշուշտ շատ ավելի խորն է:

Բանն այն է, որ խորքային առումով Ռուսաստանին Հայաստանի հավատարմությունը չէ, որ պետք է: Այստեղ իրողությունները ունեն բոլորովին այլ տրամաբանություն, եւ չկա հավատարմության կամ անհավատարմության խնդիր: Ռուսաստանին պետք է, որպեսզի Հայաստանը շարունակի սկսած քաղաքականությունը, այն դիմադրության ռեժիմը, որ միացված է հարաբերության նախկին բնույթի դեմ, այդ թվում եվրասիական ինտեգրացիոն միավորումներում, որտեղ Հայաստանը դնում է հարցեր, որոնք շփոթության են մատնում Հայաստանի հաշվին իրենց հարցերը հանգիստ լուծող սուբյեկտներին:

Հայ-ռուսական հարաբերության, նաեւ եվրասիական տարածությունում հարաբերությունների բնույթի վերափոխումն անշուշտ լինելու է երկարատեւ ու լայն գործընթաց, եւ դրանում չկան միանվագ լուծումներ, ինչպես որ չկային իհարկե նախկինում, եւ չէին էլ կարող լինել, քանի որ խոսքը անընդհատ գործընթացի մասին է: Փոխվում է, կամ դրված է գործընթացի բնույթի փոփոխության խնդիր, եւ Պուտինը գործնականում հավաստիացնում է, որ Մոսկվան կանի իրենից կախված ամեն ինչ:

Միաժամանակ նաեւ այստեղ հետաքրքիրն այն է, որ Մոսկվան խոշոր հաշվով չի կարող անել շատ բան. ինչ անելու է, պետք է անի Հայաստանը: Եվ այս կետում է, որ ձեւավորվում է փոխադարձ շահ, սակայն բոլորովին այլ բնույթի, ի տարբերություն նախկինում ցուցանակային կամ հռչակագրային փոխադարձության, երբ խորքում տեղի ունեցողը բոլորովին փոխշահավետ չէր, այլ վտանգավոր: Ներկայում խորքում է ձեւավորվում ռազմա-քաղաքական փոխադարձ շահը եւ անցումը դրա վրա հիմնված հարաբերության: Իսկ այստեղ դեռ շատ խնդիրներ պետք է լողան ջրի երես, որպեսզի հնարավոր լինի խորքում ձեւավորվողը զերծ պահել դրանց ազդեցությունից:

strong>ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Yorumlar