KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Պուտինը խոսել է Փաշինյանի «անձնական մեծ արիության» մասին

Պուտինը խոսել է Փաշինյանի «անձնական մեծ արիության» մասին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
463 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ «Հայաստանն ու նրա ժողովուրդը վերապրել են իրենց պատմության դժվար շրջան, եւ վարչապետը ստիպված էր շատ դժվար որոշումներ կայացնել»:
Ելույթ ունենալով այսօր ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որն անցկացվել է հեռավար կարգով, Պուտինը, մասնավորապես, ասել է.

«Իրոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը վերապրել են իրենց պատմության շատ դժվար ժամանակաշրջան, եւ վարչապետը ստիպված էր կայացնել շատ դժվար, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ»:

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ այս որոշումների ընդունումը Նիկոլ Փաշինյանից «անձնական մեծ արիություն էր պահանջում»:

«Սա ակնհայտ է: Այսօրվա հանդիպմանը ներկա գտնվողներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման որոշումներ կայացնելիս: Նա իր վրա վերցրեց այս պատասխանատվությունը», – ասել է Պուտինը:

Նա ավելացրել է, որ ՀԱՊԿ գործընկերների խնդիրն է աջակցել Հայաստանի վարչապետին եւ նրա թիմին` խաղաղ կյանք հաստատելու, կայացված որոշումների կատարումն ապահովելու եւ դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir