BOZKIR/GÖÇEBE TOPLUMUNUN YENİDEN İNŞASINDA MÂTURÎDÎ’NİN ROLÜ

Türkiyəli ekspert Həsən Oktaydan Xəzərdəki qəzaya dair “təxribat” iddiası

Rus senatör: Erdoğan Suriye’nin kuzeyi konusunda defalarca uyardı

Küresel kaosun ortasında Erdoğan’ın Londra teması ve yeni Nelson Kim?

Պաշտոնյաների հեռացումը օրինաչափ է, բայց ոչ բավարար.Քաղաքագետ

Ermenistan 27 Nisan 2016
1.056
MAKEDONYA'DA SINAVSIZ ÜNİVERSİTE

Պաշտոնյաների հեռացումը օրինաչափ է, բայց ոչ բավարար.Քաղաքագետ
Manvel-Sargsyan
«Ազատություն». Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պաշտոնից ազատված Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի, թերացել էին իրենց աշխատանքում և նրանց հեռացումը, քաղաքագետի խոսքով, օրինաչափ է, բայց ոչ բավարար։ –
Թե՛ հետախուզության, թե՛ կապի ապահովման առումով հայկական կողմն, ըստ քաղաքագետի, թերացել էր, սակայն, Սարգսյանի կարծիքով, պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև ավելի բարձր ղեկավար օղակները։ «Շտաբի պետը մեղադրվում է հակապետական գործունեության մեջ, սխալ որոշում ընդունելու մեջ… հազար ու մի մեղադրանքներ կան՝ լրջագույն։ Կարևոր է չէ՞, որ հանրությունն այդ հարցերի պատասխանը ստանա։ Շտաբի պետն առաջինը մեղադրվում է նրա համար, որ զինադադարը կնքվել է ի օգուտ Ադրբեջանի, այն որ թույլատրել է հարձակումը, որ զոհեր են եղել», – «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ պաշտոնանկությունները կատարվող փոփոխությունների տեսանելի մասն են միայն։ «Ակնհայտ է, որ նախարարության ներսում այլ միջոցներ էլ են ձեռնարկվում՝ դրանք կլինեն պաշտոնյաների տեղափոխություններ, ինչ-որ նկատողություններ, ուղղակի հանրությունն այդ մասին չի իմանա։ Կլինեն նաև որոշակի թրեյնինգներ, որոշակի փոփոխություններ։ Ամեն դեպքում, միշտ լավ է հետևություններ անել ու փորձը հետագայում կիրառել», – ասաց Իսկանդարյանը։

Yorumlar