KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Չպետք է թույլ տանք, որ արցախյան խնդիրը կրոնական երանգ ստանա․ դա մեծ վտանգներ ունի ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքում ապրող հայի կյանքի համար. պատմաբան

Չպետք է թույլ տանք, որ արցախյան խնդիրը կրոնական երանգ ստանա․ դա մեծ վտանգներ ունի ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքում ապրող հայի կյանքի համար. պատմաբան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
388 0

Ֆրանսիայում և Եվրոպայում հայերի ու ադրբեջանիցիների, հայերի ու թուրքերի միջև ընթացող ընդհարումները աննախադեպ են․ թվում է, թե վերջին 30 տարիների ընթացքում քաղաքակրթությունը պետք է հաղթեր, բայց բռնության ճանապարհով է ընթանում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Արևելք» վերլուծական և հետազոտական կենտրոնի տնօրեն, պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայում հայերի ակցիայի ժամանակ թուրքերի կողմից ահաբեկչական կոչերին և ագրեսիային:

«Արցախյան կոնֆլիկտում, սկսած հուլիսյան դեպքերից, երբ Ռուսաստանում ծավալվեցին ընդհարումներ հայերի և ադրբեջանցիների միջև, մի վտանգավոր դրվագի ենք ականատես լինում, ինչը աննախադեպ երևույթ է, նույնիսկ 1990-1994 թվականների ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում երբեք այսքան լարվածություն չի եղել կովկասյան տարածաշրջանից դուրս հայերի և ադրբեջանիցների միջև»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Էմմանուել Մակրոնի դեմ իսլամական աշխարհի դժգոհություններին՝ պատմաբանը նշեց, որ Մակրոնի՝ իսլամական աշխարհի կողմից թիրախավորումը նոր երևույթ չէ, այն մեծ նախապատմություն ունի, սակայն չպետք է թույլ տանք, որ արցախյան խնդիրը կրոնական երանգ ստանա․ «Մենք չպետք է թույլ տանք, որ արցախյան խնդրի թեման ստանա կրոնական ուղղություն, դա մեզ համար անընդունելի է և մեծ վտանգներ ունի ոչ միայն Հայաստանի համար, այլև սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի կյանքի համար: Պետք է հասկանանք, որ իսլամական աշխարհը բավականին մեծ, հզոր ու ազդեցիկ է, նրանց ձեռքերը հասնում են աշխարհի ցանկացած տեղ, հետևաբար կարևոր եմ համարում, որ մենք ամեն կերպ խուսափենք խնդիրը կրոնական դաշտ տեղափոխելուց»։
Գևորգ Մելքոնյանը նշում է, որ արցախյան խնդրին Թուրքիայի կողմից կրոնական երանգ չի տրվում, կրոնական գործոնը շահարկում են Ադրբեջանում, որովհետև, պատմաբանի համոզմամբ, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե կրոնական գործոնը շահարկվի, ապա Պակիստանը, արաբական աշխարհը որևէ պահի կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել.
«Ֆրանիայում տեղի ունեցող գործընթացները կապված են ոչ թե Արցախյան խնդրի, այլ Ֆրանիսայի ներքին խնդիրների հետ, այնտեղ իսլամական ծայրահեղականության խնդիրներ կան․ Ֆրանսիայում այսօր կա հարյուր-հազարավոր իսլամադավան ազգաբնակչություն, որոնց մեջ կան բավականին մեծ թվով իսլամիստ ծայրահեղականներ և արցախյան խնդիրը ընդամենը առիթ է, որպեսզի նրանք դրսևորվեն»:
Գևորգ Մելքոնյանի կարծիքով՝ հայերը ակցիաներ անելիս պետք է զուգահեռ բարձրաձայնեն, որ արցախյան գոյապայքարը որևէ առնչություն չունի իսլամական աշխարհի հետ և որևէ հակաիսլամական տարր չի պարունակում, սա ընդամենը մարդկանց իրենք հայրենիքում ապրելու իրավունք է.
«Եվրոպայում հայերի նման ակցիաները շատ ողջունելի են, բայց ակցիաներին զուգահեռ ճիշտ կանեն բավական մեծ թվով իսլամական ժողովուրդներին, որոնք մեր կողքին են, նույնպես ներառեն պայքարում, այդ թվում՝ քրդական բնակչությանը, սիրիացիներին, արաբներին՝ ցույց տալու, որ ակցիան կրոնական երանգ չունի։
Մենք չպետք է մոռանանք Կիլիկիան Հայստանի պատմությունը, երբ մամլուքների հետ բանակցելու փոխարեն մենք միացանք խաչակրաց արշավանքին, որի արդյունքում Կիլիկիան կործանվեց, հետևաբար մենք որևէ հակաիսլամական շարժման և կոչի բացարձակապես կողմնակից չենք»:
Դիտարկմանը, թե Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորելը, շատերի կողմից կրոնական երանգավորում դիտարկվեց, համաձա՞յն եք արդյոք այդ կարծիքներին, Գևորգ Մելքոնանը նշեց, որ դա մեր կողմից պրիմիտիվ, 1920-ական թվականների կամ 30-ական թվականների դրսևորում է.
«Մենք հնարավորինս պետք է խուսափենք և բարձրագույն մակարդակով ցույց տանք, որ մեր պայքարը կրոնական ենթատեքստ չունի, և իսլամադավան ժողովուրդների հետ մեր հարաբերությունները չսրենք»:
Հերմինե Միքայելյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir