KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Չկա պետական մարմին, որը կարող է ասել, որ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Չկա պետական մարմին, որը կարող է ասել, որ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Hasan Oktay Hasan Oktay - - 4 dk okuma süresi
315 0

Ռոբերտ Քոչարյանն անհապաղ պետք է լինի ազատության մեջ, այսօր հրավիրած ասուլիսում ասացին Քոչարյանի փաստաբանները՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը, որն ամբողջությամբ հրապարակվեց երեկ երեկոյան:
Փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ այս որոշումը սահմանում է հետևյալը՝ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող կալանավորվել, ավելին, նա անգամ որպես մեղադրյալ չէր կարող ներգրավվել:
Ըստ Վարդևանյանի՝ այսօր Երևան- Կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված անձ:
«Ինքնին այս նախադասությունը նշանակում է իրավունքի և ոչ միայն իրավունքի, այլ Սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում, քանի որ քրեակատարողական հիմնարկ ու Սահմանադրություն բառերը միմյանց բացառում են: Սա միջազգային փորձում դարեր շարունակ ընդունված երևույթ է»,- ասաց Վարդևանյանը:
Ըստ նրա՝ ՍԴ որոշմամբ նաև հստակ հիմքեր են նախատեսված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Ըստ նրա՝ ավելի քան մեկ տարի քրեական հետապնդում է իրականացվել մի անձի նկատմամբ, ով Սահմանադրության 140-րդ հոդվածի ուժով օժտված է հատուկ պաշտպանության միջոցներով:
Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ և ՍԴ որոշումներով և օրենքներով ամարգրված է, որ ՍԴ որոշման ոչ միայն եզրափակիչ մասն է պարտադիր բոլոր դատարանների համար, այլ նաև որոշման պատճառաբանական մասում բերված իրավական դիրքորոշումները:
«Սահմանադրական դատարանի որոշման մեջ առկա են դիրքորոշումներ, որոնցից ուղղակիորեն հետևում է, որ առ այս պահը պարոն Քոչարյանը գտնվել է կալանքի տակ ապօրինաբար և առ այս պահը պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինաբար: Դուք գիտեք Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ պաշտոնաթող նախագահը պատասխանատվություն չի կարող կրել այնպիսի գործողությունների համար, որոնք նա կատարել է իր պաշտոնավարման ժամանակ և որ գործողությունները բխել են որպես նախագահ նրա կարգավիճակից:
Այս սահմանադրական դրույթը որևէ մեկի մոտ կասկած չի առաջացրել: Ուրիշ բան է, որ ներպետական դատարաններում եղել են տարբեր կարծիքներ այն մասին, թե պարոն Քոչարյանին վերագրվող գործողություները բխել են նրա կարգավիճակից, թե ոչ: Հիմա տեսնենք այս խնդրի լուծումն ինչպես է տրված ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշման մեջ: Ասում է այսպես, սա ես համարում եմ որոշման հանգուցային կետերից մեկը, «միևնույն ժամանակ ՍԴ-ն փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»»,- ասաց Ալումյանը: Ըստ փաստաբանի, այսինքն, ՍԴ-ն այս որոշմամբ ասում է՝ չկա մարմին և չկա ընթացակարգ, որից հնարավոր է հետևության գալ, թե պաշտոնաթաող նախագահին որևէ քրեական գործով վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից՝ որպես նախագահի, թե ոչ:
«Այսինքն՝ դրանից հետևություն՝ եթե չկա այդպիսի մարմին, որը համապատասխան ընթացակարգով կարող է այսպիսի հարցին պատասխան տալ, չի կարող օրինական լինել վերաքննիչ կամ որևէ այլ դատարանի որոշում, որտեղ ասված է, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ նրան այսօր վերագրվում է: Հետևաբար, չկա այսօր պետական մարմին, որը կարող է ասել, որ այս մեղսագրվող գործողությունների առումով պարոն Քոչարյանը անձեռնմխելի չէ»,- մանրամասնեց Ալումյանը՝ հավելելով, որ սա ՍԴ որոշման գլխավոր մեսիջներից մեկն է:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir